Երվանդ Սերոբյան
Ծնվել է | օգոստոսի 14, 1923 (101 տարեկան) |
---|---|
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Սերոբյան Երվանդ Գրիգորի (օգոստոսի 14,1923, Կոնստանցա), ռումինահայ բժիշկ, ալերգիաբան։ Ալերգիաբանության ռումինական դպրոցի հիմնադիրը։ Բժշկական գիտությունների դոկտոր-դոցենտ (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1949 թվականից դասավանդում է Բուխարեստի բժշկական և դեղագործական ինստիտուտում։ Գործնական բժշկությամբ է զբաղվել Բուխարեստի Կոլցեա (1949-1959), Ֆուդեն (1954-1961) և Դավիլայի անվան (1961-1973) բժշկական կլինիկաներում։ 1977 թվականից ղեկավարում է Բելասայի N2 հիվանդանոցի բժշկա-ալերգիաբանական 2-րդ կլինիկան։ Գիտական աշխատանքները վերաբերում են սրտաբանության, ալերգիաբանության, ասթմալոգիայի(շնչարգելաբանություն) և ներքին բժշկության տարբեր բնագավառների հարցերին։ Հեղինակ է «Ներքին բժշկության տրակտատ»՝ (հ․ 1-7, հեղինակակից), «Ալերգիաների դեմ օգտագործվող դեղորայքի մասին» (1962), «Շնչառական և մարսողական ալերգիան» (1972), «Ալերգիական հիվանդություններ» (1977) և այլ մենագրությունների ու մի շարք դասագրքերի։ Ասթմալոգիայի միջազգային ընկերության փոխպրեզիդենտն է, իմունաբանության և ալերգիաբանության ռումինական ընկերության նախագահը, ներքին բժշկության միջազգային և արտասահմանյան բժշկության մի շարք ընկերությունների անդամ։ Ակտիվորեն մասնակցում է ռումինահայ գաղութի հասարակական կյանքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 342)։ |