Երկվալենտ
Երկվալենտ, գենետիկայում հոմոլոգ քրոմոսոմների զույգ, որոնք քրոմոսոմների կրկնապատկվելուց հետո մեյոզի ընթացքում հատուկ համալիրի տեսքով միացած են իրար հետ։ Մեյոզի ընթացքում (առաջին բաժանման պրոֆազ) ընթանում է սինապսիս՝ երկվալենտների գոյացման գործընթաց։ Օրգանիզմների մեծամասնության մոտ երկվալենտի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր քրոմոսոմ արդեն կրկնապատկված է և կազմված է երկու քրոմատիդներից[1][2][3]։
Երկվալենտների գոյացմանը կարող է հաջորդել տրամախաչման միջոցով երկու հոմոլոգ քրոմոսոմների վերախմբավորվումը (ռեկոմբինացիա)։ Քրոմոսոմները շարժվում են այնպես, որ վերախմվավորման ենթարկված հատվածներում մնում են իրար կապված։ Այդ կապերը ապահովում են սպիտակուցային համալիրները (սինապտոնեմային համալիրները), որոնք կազմված են ZIP1 կամ ZYP1 սպիտակուցից (տեսակից կախված)։
D. melanogaster և C. elegans մոդելային օրգանիզմներում սինապսիսից հետո ընթանում է վերախմբավորվում։ Մարդու, մկան, եգիպտացորենի, դրոժների, շուշանների և այլ օրգանիզմներում երկվալենտները գոյանում են ԴՆԹ-ի ռեպարացիայի և վերախմբավորման (ռեկոմբինացիայի) արդյունքում։ Վերախմբավորման (ռեկոմբինացիայի) արդյունքում առաջանում են խիազմներ, որոնք քրոմոսոմները պահում են իրար կպած սինապտիկ համալիրի քայքայումից հետո (մեյոզի առաջին պրոֆազի դիպլոտենա)։
Չզույգված քրոմոսոմներին, ի տարբերություն երկվալենտների, երբեմն ասում են ունիվալենտ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Богданов Ю. Ф., Коломиец О. Л. Синаптонемный комплекс - индикатор динамики мейоза и изменчивости хромосом. — М.: КМК, 2007. — 360 с. — 600 экз. — ISBN 978-5-87317-370-9
- Friedrich W. Stöcker, Gerhard Dietrich (Hrsg.): Brockhaus abc Biologie. 6. überarb. und erw. Auflage. VEB F. A. Brockhaus Verlag, Leipzig 1986, ISBN 3-325-00073-8.
- Clarence E. McClung: Chromatid. In: Kansas University Quarterly/A, Jg. 9 (1900), S. 78, The term ‘chromosome’ being..restricted to the units of the division figures, there remains no name for the parts composing these when they are compound, as in tetrads and diads… I should like, therefore, to propose the term ‘chromatid’ for each of these. Zitiert nach: Eintrag 'Chromatid' im Oxford English Dictionary, second edition 1989.
- James H. McGregor: Bivalent. In: Journal of Morphology, Jg. 15 (Suppl., (1899), S. 81, The only possibility of a true reduction..is by conceiving the chromosomes to be ‘bivalent’..and to assume that the halves of these bivalent chromosomes form new connections before the final mitosis. Zitiert nach: Eintrag 'Bivalent' im Oxford English Dictionary, second edition 1989.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lefers, Mark. «Northwestern University Department of Molecular Biosciences». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «University of Arizona Department of Biochemistry and Molecular Biophysics». The Biology Project. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Padmore, R.; Cao, L.; Kleckner, N. (1991 թ․ սեպտեմբերի 20). «Temporal comparison of recombination and synaptonemal complex formation during meiosis in S. cerevisiae». Cell. 66 (6): 1239–1256. doi:10.1016/0092-8674(91)90046-2. ISSN 0092-8674. PMID 1913808.