Երկվալենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկվալենտ

Երկվալենտ, գենետիկայում հոմոլոգ քրոմոսոմների զույգ, որոնք քրոմոսոմների կրկնապատկվելուց հետո մեյոզի ընթացքում հատուկ համալիրի տեսքով միացած են իրար հետ: Մեյոզի ընթացքում (առաջին բաժանման պրոֆազ) ընթանում է սինապսիս՝ երկվալենտների գոյացման գործընթաց: Օրգանիզմների մեծամասնության մոտ երկվալենտի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր քրոմոսոմ արդեն կրկնապատկված է և կազմված է երկու քրոմատիդներից[1][2][3]:

Երկվալենտների գոյացմանը կարող է հաջորդել տրամախաչման միջոցով երկու հոմոլոգ քրոմոսոմների վերախմբավորվումը (ռեկոմբինացիա): Քրոմոսոմները շարժվում են այնպես, որ վերախմվավորման ենթարկված հատվածներում մնում են իրար կապված: Այդ կապերը ապահովում են սպիտակուցային համալիրները (սինապտոնեմային համալիրները), որոնք կազմված են ZIP1 կամ ZYP1 սպիտակուցից (տեսակից կախված):

D. melanogaster և C. elegans մոդելային օրգանիզմներում սինապսիսից հետո ընթանում է վերախմբավորվում: Մարդու, մկան, եգիպտացորենի, դրոժների, շուշանների և այլ օրգանիզմներում երկվալենտները գոյանում են ԴՆԹ-ի ռեպարացիայի և վերախմբավորման (ռեկոմբինացիայի) արդյունքում: Վերախմբավորման (ռեկոմբինացիայի) արդյունքում առաջանում են խիազմներ, որոնք քրոմոսոմները պահում են իրար կպած սինապտիկ համալիրի քայքայումից հետո (մեյոզի առաջին պրոֆազի դիպլոտենա):

Չզույգված քրոմոսոմներին, ի տարբերություն երկվալենտների, երբեմն ասում են ունիվալենտ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Богданов Ю. Ф., Коломиец О. Л. Синаптонемный комплекс - индикатор динамики мейоза и изменчивости хромосом. — М.: КМК, 2007. — 360 с. — 600 экз. — ISBN 978-5-87317-370-9
  • Friedrich W. Stöcker, Gerhard Dietrich (Hrsg.): Brockhaus abc Biologie. 6. überarb. und erw. Auflage. VEB F. A. Brockhaus Verlag, Leipzig 1986, ISBN 3-325-00073-8.
  • Clarence E. McClung: Chromatid. In: Kansas University Quarterly/A, Jg. 9 (1900), S. 78, The term ‘chromosome’ being..restricted to the units of the division figures, there remains no name for the parts composing these when they are compound, as in tetrads and diads… I should like, therefore, to propose the term ‘chromatid’ for each of these. Zitiert nach: Eintrag 'Chromatid' im Oxford English Dictionary, second edition 1989.
  • James H. McGregor: Bivalent. In: Journal of Morphology, Jg. 15 (Suppl., (1899), S. 81, The only possibility of a true reduction..is by conceiving the chromosomes to be ‘bivalent’..and to assume that the halves of these bivalent chromosomes form new connections before the final mitosis. Zitiert nach: Eintrag 'Bivalent' im Oxford English Dictionary, second edition 1989.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lefers Mark։ «Northwestern University Department of Molecular Biosciences»։ Վերցված է 26 September 2015 
  2. «University of Arizona Department of Biochemistry and Molecular Biophysics»։ The Biology Project։ Վերցված է 26 September 2015 
  3. Padmore R., Cao L., Kleckner N. (1991-09-20)։ «Temporal comparison of recombination and synaptonemal complex formation during meiosis in S. cerevisiae»։ Cell 66 (6): 1239–1256։ ISSN 0092-8674։ PMID 1913808։ doi:10.1016/0092-8674(91)90046-2