Երեք ավազակ
Երեք ավազակ ֆր.՝ Les trois brigands | |
---|---|
Հեղինակ | Թոմի Ունգերեր |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1961 |
Երեք ավազակ (անգլ.՝ The Three Robbers), ֆրանսիացի հայտնի գրող և նկարազարդող Թոմի Ունգերերի ամենահայտնի մանկական նկարազարդ գրքերից մեկը։ Հրատարակվել է 1961 թվականին, բազմիցս վերահրատարակվել է և թարգմանվել շատ լեզուներով (ավելի քան 16 լեզվով)[1][2].
Գիրքը երկու անգամ էկրանավորվել է, այդ թվում է նաև 2007 թվականին լիամետրաժ ֆիլմը՝ լրացված սյուժեով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև թիկնոցներով և սև գլխարկներով երեք կատաղի ավազակներ գիշերները թալանում էին ճանապարհի անցորդներին և իրենց ամբողջ թալանը տանում էին իրենց բնակատեղի, որ գտնվում էր լեռներում։ Մի անգամ գիշերով նրանց ձեռքն է ընկնում մի կառք, որում Տիֆֆանի անունով մի փոքրիկ աղջիկ կար, ով նոր էր որբացել։ Ավազակներն աղջկան տանում են իրենց թաքստոց, և նա զարմանքով հարցնում է, թե ավազակների ինչին է պետք այդքան զարդերը, եթե դրանք ոչ մի կերպ չեն օգտագործվում։
Տիֆֆանիի հարցն ավազակներին ստիպում է մտածել, և նրանք ամբողջ տարածաշրջանի աղքատ և լքված երեխաներին հավաքում են և իրենց գանձերով նրանց համար գեղեցիկ ամրոց են գնում։ Որբերը մեծանում են ամրոցում, այնտեղ գալիս էին նաև այլ երեխաներ, կամ այդտեղ էին բերում ընկեցիկների։ Ամրոցի շուրջն աստիճանաբար մի գյուղ է ստեղծվում, իսկ շատ տարիներ անց գյուղի բնակիչներն ավազակների հիշատակին 3 աշտարակ են կառուցում, որոնք ունեին մեծ գմբեթներ, ինչպես նրանց գլխարկներն էին։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա գրքի 2 էկրանավորում։ Առաջինը 6 րոպեանոց է, նկարահանվել է հայտնի ռեժիսոր Ջին Դեյչեմի կողմից 1972 թվականին և ամբողջովին հիմնված են Ունգերերի նկարազարդումների վրա[3]։
Լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որ կոչվում է «Երեք ավազակ», էկրան է բարձրացել 2007 թվականին և պարունակում է լրացուցիչ սյուժետային քայլեր, մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցել է նաև հենց ինքը՝ Ունգերերը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ http://uk.phaidon.com/store/childrens-books/the-three-robbers-9780714848778/
- ↑ http://www.imdb.com/title/tt1288493/
- ↑ http://www.imdb.com/title/tt0448150/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքի մասին Թոմի Ունգերերի կայքում Արխիվացված 2016-04-03 Wayback Machine
- Գրքի մասին Phaidon հրատարակչության կայքում
- Գրքի մասին «Самокат» հրատարակչության կայքում(չաշխատող հղում)
- Видеосюжет Дмитрия Гасина о русском переводе книги
- Публикации о русском переводе книги
- Три разбойника. Новый рассказ Томи Унгерера / Перевод: Мария Блинкина-Мельник Արխիվացված 2017-07-12 Wayback Machine
- Мультфильм Джина Дейча (1972)