Jump to content

Երեք ավազակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք ավազակ
ֆր.՝ Les trois brigands
ՀեղինակԹոմի Ունգերեր
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1961

Երեք ավազակ (անգլ.՝ The Three Robbers), ֆրանսիացի հայտնի գրող և նկարազարդող Թոմի Ունգերերի ամենահայտնի մանկական նկարազարդ գրքերից մեկը։ Հրատարակվել է 1961 թվականին, բազմիցս վերահրատարակվել է և թարգմանվել շատ լեզուներով (ավելի քան 16 լեզվով)[1][2].

Գիրքը երկու անգամ էկրանավորվել է, այդ թվում է նաև 2007 թվականին լիամետրաժ ֆիլմը՝ լրացված սյուժեով։

Սև թիկնոցներով և սև գլխարկներով երեք կատաղի ավազակներ գիշերները թալանում էին ճանապարհի անցորդներին և իրենց ամբողջ թալանը տանում էին իրենց բնակատեղի, որ գտնվում էր լեռներում։ Մի անգամ գիշերով նրանց ձեռքն է ընկնում մի կառք, որում Տիֆֆանի անունով մի փոքրիկ աղջիկ կար, ով նոր էր որբացել։ Ավազակներն աղջկան տանում են իրենց թաքստոց, և նա զարմանքով հարցնում է, թե ավազակների ինչին է պետք այդքան զարդերը, եթե դրանք ոչ մի կերպ չեն օգտագործվում։

Տիֆֆանիի հարցն ավազակներին ստիպում է մտածել, և նրանք ամբողջ տարածաշրջանի աղքատ և լքված երեխաներին հավաքում են և իրենց գանձերով նրանց համար գեղեցիկ ամրոց են գնում։ Որբերը մեծանում են ամրոցում, այնտեղ գալիս էին նաև այլ երեխաներ, կամ այդտեղ էին բերում ընկեցիկների։ Ամրոցի շուրջն աստիճանաբար մի գյուղ է ստեղծվում, իսկ շատ տարիներ անց գյուղի բնակիչներն ավազակների հիշատակին 3 աշտարակ են կառուցում, որոնք ունեին մեծ գմբեթներ, ինչպես նրանց գլխարկներն էին։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա գրքի 2 էկրանավորում։ Առաջինը 6 րոպեանոց է, նկարահանվել է հայտնի ռեժիսոր Ջին Դեյչեմի կողմից 1972 թվականին և ամբողջովին հիմնված են Ունգերերի նկարազարդումների վրա[3]։

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որ կոչվում է «Երեք ավազակ», էկրան է բարձրացել 2007 թվականին և պարունակում է լրացուցիչ սյուժետային քայլեր, մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցել է նաև հենց ինքը՝ Ունգերերը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  2. http://uk.phaidon.com/store/childrens-books/the-three-robbers-9780714848778/
  3. http://www.imdb.com/title/tt1288493/
  4. http://www.imdb.com/title/tt0448150/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]