Երեսունհազարականներ
Արտաքին տեսք
Արտաքին պատկերներ | |
---|---|
«Երեսունհազարականների» շքանշան |
Երեսունհազարականներ (ռուս.՝ тридцатитысячники), ձեռնարկությունների և հիմնարկների, կուսակցական և խորհրդային հաստատությունների առաջատար համարվող աշխատողներին (բանվորներ, գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչներ ու մասնագետներ) տրված անվանում, որոնք ԽՄԿԿ Կենտրոնական կոմիսարիատի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից 1955-1957 թվականներին ուղարկվել էին գյուղական շրջաններ՝ խորհրդային ստանդարտներով տնտեսապես ցածր արդյունք գրանցած և «հետամնաց» համարվող կոլտնտեսությունները կառավարելու, դրանց արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։
Երեսունհազարականներն ընդօրինակել են 1929 թվականի քսանհինգհազարականների փորձը։
Խորհրդային Հայաստանում 1955 թվականին գյուղ է մեկնել 500 մարդ, 134-ը՝ որպես երեսունհազարական։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղամյան Գ․, Հայաստանի կոլտնտեսային գյուղացիությունը սոցիալիզմի վերջնական հաղթանակի ժամանակաշրջանում (1946—1958 թթ․), Երեւան, 1968 թվական։
- Андреенков С. Н.«Десталинизация» колхозной системы и её результаты в Сибири (1950-е — начало 1960-х годов)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 547)։ |