Երեսունհազարականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երեսունհազարականներ, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիսարիատի, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1955 թվականի մայիսյան կոչով գյուղական շրջաններ կամավոր աշխատանքի մեկնած բանվորներ, գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչներ ու մասնագետներ։ Երեսունհազարականներն ընդօրինակեցին 1929 թվականի քսանհինգհազարականների փորձը։ ՀԽՍՀ-ում 1955 թվականին գյուղ մեկնեց 500 մարդ, 134-ը՝ որպես երեսունհազարական։ Աշխատանքները լավագույն ձևով կազմակերպելու շնորհիվ ետ մնացող տնտեսությունները սեղմ ժամկետում հասան առաջավորներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամյան Գ․, Հայաստանի կոլտնտեսային գյուղացիությունը սոցիալիզմի վերջնական հաղթանակի ժամանակաշրջանում (1946—1958 թթ․), Երեւան, 1968 թվական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 547 CC-BY-SA-icon-80x15.png