Jump to content

Երդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երդում (այլ կիրառումներ)
Հորացիոսների երդումը, (գործ Լուի Դավիդի)

Երդում, սեփական անմեղությունը, իրավացիությունը, նվիրվածությունն ու հավատարմությունն ապացուցելու արարողություն։

Ավանդական սեղմ բանաձև է՝ բաղկացած երդման պայմանից ու հետևանքից։ Պայմանը որոշակի իրադրությունն է, որը հարուցել է երդման անհրաժեշտությունը, հետևանքը՝ անեծքները, կամ սուրբ ու նվիրական առարկաների, երևույթների վկայակոչումները։

Երդմանը վերագրվել է հմայական գերբնական զորություն, հավատացել են նրա իրականացմանը, ուստի և խուսափել սուտ երդումից։ Պետության սկզբնավորումից մինչև մեր օրերը այն կիրառվում է որոշակի վայրերում, սուրբ ու նվիրական առարկաների վրա՝ ուղեցվելով ծիսական արարողություններվ։ Հաճախ վավերացվել է գրով (երդմնագիր), կնիքով ու ստորագրությամբ։ Սովորույթային իրավունքի համաձայն գոյություն ունեցող երդման կարգը իր Դատաստանագրքում արձանագրել է նաև Մխիթար Գոշը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Երդմունք հին հայոց մեջ, Վենետիկ 1932
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 544