Jump to content

Երազահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երազահան,

  1. Երազագետ, երազի նշանակությունը մեկնող։
  2. Երազների մեկնության գիրք, որի մեջ այբբենական կարգով տրված են առարկաներն իրենց համապատասխան բացատրություններով։ Այս առումով գործածվում են նաև երազացույց և երազագիրք հասկացությունները։ Երազահանների վերաբերյալ տեղեկություններ են պահպանվել վաղ շրջաններից (Հին կտակարան, Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»)։ Երազահանի երազացույցերի բեկորներ պահպանվել են բաբելական սեպագրերում։ Հայկական մատենագրության մեջ (գրչագիր և տպագիր) երազահաններ հանդիպում են ախտարական գրականության շարքում։ Գրչագիր երազահաններից հայտնի է «Աղէկախօս»-ը, որը 1222-թվականին Անիում արաբերենից հայերեն են թարգմանել Առաքել Անեցին, Մխիթար Կլելկանցին և Շերանը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 533