Jump to content

Եվրասիա (Մոսկվա Սիթի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրասիա երկնաքերը Մոսկվայում

«Եվրասիա», երկնաքեր 309 մ բարձրությամբ, գտնվում է Մոսկվայի 12-րդ թաղամասում, Մոսկովյան միջազգային առևտրական կետնտրոնում (Մոսկվա Սիթի)։

Նախագիծը իրենից ներկայացնում է գրասենյակային և հանգստի համալիր, եռահարկ պատվանդանի վրա, որում գտնվում են ֆիտնես կենտրոն և խանութներ։ Ինչպես նաև նախատեսվում է շենքի մեջ կառուցել գրասենյակներ, որոնք կզբաղեցնեն 43 հարկ, ընդահնուր 85 000 մ² մակերեսով և բնակելի տարածքենր։ Շինությունում լինելու է ավտոկանգառ 1000 ավտոմեքենաների համար։

Ճարտարապետի մտահղացմամբ, արտաքինից աշտարակը կունենա դասականը ժամանակակիցի հետ համակցված տեսք[1]։ «Ֆեդերացիա» աշտարակի կողմից շինության արտաքինի կողմից նախատեսված էր կառուցել եռանկյունաձև էրկեր։

«Եվրասիան» միակ պողպատե աշտարակն է «Մոսկվա-Սիթի»-ում, մյուսները՝ բետոնից են։

Շինարարության ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվրասիա» նախագիծը մեկնարկվել է 2002 թվականին և նախատեսվում էր «Մոսկվա-սիթի»-ում կառուցել 71 հարկանի գրասենյակա-հյուրանոցային համալիր ընդհանուր 208,3 հզ քառակուսի մետր տարածքով։ Երկնաքերի շինարարությունը ստանձնեց «Տեխինվեստ» ՓԲԸ-ն։ Այս կազմակերպությունը ստեղծվել է հավասար իրավունքներ ունեցող Պավել Ֆուկսի ՄոսՍիթիԳրուպի և ղազախական ձեռնարկատեր Մուխտար Աբլազովի կողմից, որը վերահսկել է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։ 2008 թվականի հուլիսին «Տեխինվեստ»-ը ռուս խնայբանկում վարկ է վերցրել 12,5 միլիարդ ռուբլի (500 միլիոն դոլլար) հինգ տարի ժամկետով։ Վարկը ապահովագրվել էր կառուցվող երկնքերով։ 2009 թվականի առաջին քառորդին խնայբանկը դադարեցրել է նախագծի ֆինանասվորումը (այդ ժամանակ վարկառում հասցրել էր բանկից վերցնել 5 միլիարդից մի քիչ պակաս գումար)։

Շուկայի մասնակիցները այս որոշումը կապում էին ՓԲԸ «Եվրասիա» թոփ-ղեկավարների հետ կապված քրեական գործի հետ, «Եվրասիա լոգիստիկ» և հենց Մուխտար Աբլյազովի, ով մեղադրվել էր 5 մլրդ դոլլարի յուրացման մեջ։

Արդյունքում MCG փոխհատուցել է «Եվրասիա» նախագիծը 100 %, գնելով պարոն Աբլյազովի բաժինը 50 միլիոն դոլլարով։ Բայց աշտարակի կառուցումը դադարեցվել է։ ԲԲԸ «Սիթին» տվյալներով, որը ղեկավարում էր «Մոսկվա Սիթի» ընկերությունը, ներդրողին հաջողվել է կառուցել 5 ստորգետնյա և 44 վերգետնյա աշտարակի հարկեր, որոնցից միայն 20 էին ապակեպատ։

2011 թվականի մարտին խնայբանկը քաղաքացիական հայց ներկայացրեց «Տեխինվեստ» ՓԲԸ-ին 5,018 միլիարդ ռուբլու։ Պատճառ է հանդիսացել վճարման ժամկետի ուշացումը, նման վիճելի իրավիճակը բացատրվեց պարոն Ֆուկսը։ Մեկ տարի առաջ խնայբանկը իր իրավունքները վարկով զիճեց կիպրոսյան Demoginet Limited բանկին, որը շուկայի մասնակիցները կապում էին ներդնող «Նաֆտա Մոսկվա» ընկերության Սուլեյման Կերիմովի հետ։ Շուկայի մասնակիցների տվյալներով, այս նախագծի մեջ կարող էին մտնել Միքաիլ Շիշխանովը և Արկադի Ռոտենբերգը։ Թոփ-ղեկավարների օտարերկրյա խորհրդատուների ընկերությունը հաստատում է, որ այդ ձեռնարկատերերը վերահսկում են Demoginet Limited ընկերությունը Սուլեյման Կերիմովի հետ միասին։ Գործարար օրաթերթի հոդվածի համաձայն, կիպրոսյան ընկերությունը պատկանում էր ԲԲԸ «Դեկմոս»-ին (որը ղեկավարում է «Մոսկվա» հյուրանոցի շինարարությունը)։

«Դեկմոսի» 49 % ղեկավարում է Շիշխանովը, 25,5 % պարոն Կերիմովը, իսկ մացածը «Հյուսիսային ծովային ուղի» բանկը։

Հիմնական անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ОАО «СИТИ» — Проекты — Офисный комплекс с апартаментами на участке 12». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]