Եվա Հերցիգովա
Եվա Հերցիգովա Eva Herzigová | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Լիտվինով, Չեխոսլովակիա |
Քաղաքացիություն | Չեխիա |
Ազգություն | չեխ |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի |
Ամուսին | Տիկ Տոռես (քաղաքաց. ամ. 2006—այժմ, 3 երեխա) |
Երեխաներ | Ջորջ Մարսիա, Ֆիլիպ Մարսիա, Էդվարդ Ջեյմս Մարսիա |
Կայք | evaherzigova.com |
Category:Eva Herzigová Վիքիպահեստում |
Եվա Հերցիգովա (չեխ․՝ Eva Herzigová, մարտի 10, 1973[1][2], Լիտվինով[1][2]), չեխ մոդել, դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լիտվինովում, Չեխոսլովակիա (այժմ՝ Չեխիայի Հանրապետություն)։ 17 տարեկանում արձակուրդի է մեկնել Պրահա և մոտիկ ընկերուհու խորհրդով գնացել է փարիզյան Madison մոդելային ընկերության ընտրական մրցույթին։ Առաջին հաջողություններին հասել է 1989 թվականին։ Փարիզ գնալուց հետո նա ճանաչվածություն ձեռք բերեց։ Եվան պայմանագիր կնքեց L’Oreal-ի հետ Studio Line ապրանքանիշի գովազդման համար։ Նրա հետ աշխատել են հայտնի լուսանկարիչներ Պիտեր Լինդբերգը, Պատրիկ Դեմարշելյեն, Մարկո Գլավիանոն, Պաոլո Ռովերսին, իսկ Էլեն ֆոն Ունվերտը լուսանկարել է նրան Guess-ի գովազդի համար։ Բայց ամենամեծ հաջողությանն ու փառքին Եվան հասավ ներքնազգեստի հանրահռչակ Wonderbra ապրանքանիշի հետ 1994 թ. պայմանագիր կնքելուց հետո[3][4]։ Նա նաև հայտնվել է Victoria's Secret-ի կատալոգում և Sports Illustrated ամսագրի շապիկին։ Եղել է Thomas Zeumer's Metropolitan Models-ի անդամ[5] :
2006 թ.-ին Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հանդես է եկել Վեներայի կերպարով։
Եվան իր ուժերը փորձել է նաև կինոյում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1996—1998 թթ. Եվան ամուսնացած է եղել «Bon Jovi» խմբի հարվածային նվագող Տիկ Տոռեսի հետ (ծնվ. 1953 թ.)։
2002 թվականից Եվան քաղաքացիական ամուսնությամբ ապրում է բիզնեսմեն Գրեգորիո Մարսիայի հետ։ Զույգն ունի երեք որդի՝ Ջորջ Մարսիան (ծնվ. 01.06.2007 Թուրինում), Ֆիլիպ Մարսիան (ծնվ. 13.03.2011) և Էդվարդ Ջեյմս Մարսիան (ծնվ. 20.04.2013 թ.)[6][7][8]:
Նախասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվա Հերցիգովան սիրում է լուսանկարել ձիով զբոսանքներ կատարելիս, պատրաստել (նախընտրում է չեխական խոհանոց)։ Տարված է նաև տարատեսակ սպասքի և հուշանվերների կավով ծեփագործությամբ։
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվա Հերցիգովան եղել է 2012 թվականի հունվարի 13-ին խորտակված իտալական ծովաշրջիկային խոշոր Costa Concordia նավի «կնքամայրը»։ Հետաքրքիրն այն է, որ 2006 թվականին նավի «օծման» ժամանակ Եվան չկարողացավ ջարդել շամպայնը նավեզրին զարկելով, ինչը վատ նախանշան է համարվում։ Դրանից հետո նավը երկու անգամ պատահարի ենթարկվեց՝ 2008 թվականին և նավի համար ճակատագրական 2012 թվականին։
Մոդելային գործակալություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Czechoslovak Models Prague
- D'management group Milan
- Marilyn Agency Paris
- One Management New York
- Storm Model London
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի անվանում | Տարի | Դեր | Բնօրինակ անվանումը |
---|---|---|---|
Դժոխք | 1992 | Inferno | |
Հրեշտակի և սատանայի միջև | 1995 | Չուկ Չուկ Նուգա | Les Anges gardiens |
Լավագույն ընկերոջս կինը | 1998 | Ֆրիդա Սետա | My Best Friend's Wife |
Անցյալի ու ապագայի միջև | 2000 | Քրիստինա | Just for the Time Being |
Մոդիլիանի | 2004 | Օլգա Խոխլովա-Պիկասո | Modigliani |
Դորիան Գրեյի դիմանկարը | 2005 | The Picture of Dorian Gray | |
Եվա | 2005 | ինքն իրեն | Eva |
Չա չա չա | 2013 | Միշել | Cha cha cha |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Gibson, Owen; Stephen Brook (2005 թ․ մայիսի 6). «Goodbye boys! Advertising guru quits to form new agency». The Guardian. UK. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Salkeld, Luke (2008 թ․ սեպտեմբերի 5). «Goodbye, boys... Eva Herzigova may have to cover up as the EU pulls the plug on 'sexist' TV commercials». Daily Mail. UK. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Amerikas Superstar "50 Cent" bei Saadi Gaddafi». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Leisa Barnett (2008 թ․ մայիսի 29). «Eva Herzigova wants son to be a linguist». Vogue. UK. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ "Eva Herzigova Gives Birth To Second Child" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine March 29, 2011, Star Pulse.com
- ↑ It's a boy! Eva Herzigova gives birth to third son Edward with boyfriend Gregorio
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eva Herzigová Internet Movie Database կայքում
- Եվա Հերցիգովա էջը Fashion Model Directory կայքում