Ես ծնվել եմ, բայց...
Ես ծնվել եմ, բայց... ճապ.՝ 大人の見る繪本 生れてはみたけれど | |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Ժանր | կինոկատակերգություն, դրամա և համր կինո |
Թվական | 1932 և հունիսի 3, 1932[1] |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Յասուջիրո Օզու |
Սցենարի հեղինակ | Յասուջիրո Օզու |
Դերակատարներ | Տիսյու Ռյու, Tomio Aoki?, Տացուո Սայտո և Mitsuko Yoshikawa? |
Օպերատոր | Hideo Shigehara? |
Մոնտաժ | Hideo Shigehara? |
Պատմվածքի վայր | Տոկիո |
Կինոընկերություն | Shochiku? |
Տևողություն | 91 րոպե[2] |
I Was Born, But... Վիքիպահեստում |
«Ես ծնվել եմ, բայց...» (ամբողջական վերնագիրը «Պատկերագրքեր մեծահասակների համար. Ես ծնվել եմ, բայց...», ճապ.՝ 大人の見る絵本生れてはみたけれど, Otona no miru ehon: Umaret keredo, անգլ.՝ A Picture Book for Grown-ups: I was Born, But..., այն կոչվում է նաև «Տոկիոյի երեխաները» ( անգլ.՝ Children of Tokyo), ճապոնական սև-սպիտակ համր ֆիլմ է, որը նկարահանվել է 1932 թվականին, սոցիալական երգիծանք է ռեժիսոր Յասուջիրո Օզուի կողմից ստեղծված, նրա առաջին ֆիլմը, որը ստացավ հեղինակավոր մրցանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Kinema Jumpo ամսագրի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրասենյակի աշխատակից նոր աշխատանքի առաջարկ է ստանում Տոկիոյի հարակից արվարձանում և այնտեղ է տեղափոխվում իր երկու որդիների՝ Ռյոիչիի և Կեյջիի հետ։
Ինչպես միշտ, «նորեկները» դառնում են «տեղացիների» թիրախը։ Որպեսզի խուսափեն հետապնդումներից (հատկապես կրտսեր Կեյջիի նկատմամբ Տարո մանկական խմբի ղեկավարի կողմից), եղբայրները դպրոց չեն հաճախում, բայց երբ նրանք «բռնվում» են ուսուցչի և հոր կողմից, ովքեր խրախուսում են նրանց սովորել և փորձել «դառնալ ինչ-որ մեկը», նրանք իրենք են սկսում վեր բարձրանալ երեխաների հիերարխիայում։ Երեխաները վեճ են սկսում մանկական խմբի ղեկավարի հետ, ասելով՝ «Իմ հայրը քոնից կարևոր է», նրանք հայտնվում են Տարոյի հոր տանը, գործարարի, որն, ինչպես պարզվում է, իրենց իսկ հոր ղեկավարն է։ Պատահաբար տան տիրոջ տանը տեսնում են սիրողական տեսագրություն, որտեղ տեսնում են իրենց հորը, ով նվաստացնում է և ձևանում որպես գոմեշ իր վերադասին զվարճաչնելու համար, որպեսզի արագացնի կարիերայում իր առաջխաղացումը։ Երեխաներն ապշած էին. այն մարդը, ումով հպարտանում էին, ամենևին էլ «կարևոր մարդ» չէ, այլ հակառակը, շողոքորթ և ցածրակարգ, ով պատրաստ է նվաստացնել իրեն և հիմար դրության մեջ դնել հանուն աշխատանքի։ Հոր նկատմամբ նրանց հարգանքը ոտնահարված է, նրանք տանը մեծ սկանդալ են սարքում՝ չհասկանալով, թե ինչպես «ոչ ոք»-ը չի կարող իրենց կոչել «որևէ մեկը», իսկ իրենց շրջապատում իրենց դիրքը կարող է որոշվել միայն նրանով, որ մյուսներն ավելին շատ գումար ունեն, ոչ թե սեփական հնարավորություններով։ Հացադուլ հայտարարելով՝ երեխաները առանց ընթրիքի պառկում են քնելու, միայն թե լապշա չուտեն, որի գումարը հայրն աշխատել էր՝ դնելով իրեն անհարմար վիճակի մեջ։ Ծնողները փորձում են քայլեր ձեռնարկեր այդ ընդվզմանը լուծում տալու համար։ Ժամանակն անցնում է, և սովի և իդեալիզմի պայքարն աստիճանաբար ստիպում է երեխաներին ընկալել «մեծահասակների աշխարհի» խնդիրները։ Հայրը սովորեցնում է նրանց հաշվի առնել գոյության ներկա անարդարությունը և ինչ-որ բանի վրա գոյության անհրաժեշտությունը, բայց միևնույն ժամանակ խնդրում է, որ չդառնան իր պես խղճուկ և ցածրակարգ՝ լուռ ուրախանալով նրանց համարձակության համար[3][4][5][6]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տացուո Սաիտո - աշխատակող Յոշիա
- Թոմիո Աոկի (Տոկկան-Կոզո անունով) - Կեյջի
- Միցուկո Յոշիկավա - «Մայրիկ» (Յոշիայի կինը և Կեյջիի և Ռյոիչիի մայրը)
- Հիդեո Սակամոտո - Ռոիչի
- Տակեշի Սակամոտո - Ջույակու Իվասակիի, Յոշիայի գործատու
- Տերուո Հայամի - Ֆուջինի, գործատունի կին
- Սեյիտի Կատո - Տարո, գործատուի որդի
- Շոյչի Կոֆուջիտան - Կոձո, տղա - սուրհանդակ
- Սեյջի Նիշիմուրա - ուսուցիչ
Նկարահանող խումբ և տեխնիկական չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոընկերություն - Շոչիկու
- Ռեժիսոր - Յասուջիրո Օզու
- Սցենարի հեղինակ - Յասուջիրո Օզու (Ջեյմս Մակի անոունով), Ակիրա Ֆուշիմի (հեղինակային սցենար), Գեյբեի Իբուշիյա (ադապտացիա)
- Նկարիչ-Դիզայներ - Տակաշի Կոնո
- Դեկորատորներ - Յոշիրո Կիմուրա, Տակեջիրո Ցունոդա
- Լուսավորող - Տոշիմիձու Նակազիմա
- Ռեժիսորի օգնականներ - Կենկիչի Հարա, Ակիրա Կիյոսուկե
- Օպերատոր և մոնտաժող - Հիդեո Շիգեհարա
- Օպերատորական խումբ - Յուհարու Ացուտա, Մաձաո Իրիե
- Ձևաչափ - 1,37:1
Ֆիլմի DVD և Blu-ray տարբերակների մեջ հետագայում օգտագործվել է Դոնալդ Սոսինայի երաժշտությունը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին Kinema Junpo մրցանակաբաշխությանը ստացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակը[7]։
Լրացուցիչ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին Յասուջիրո Օզուն նկարահանեց իր վաղ նկարած ֆիլմի գունավոր և ձայնային «Բարի լույս» վերնագրով ռիմեյքը[8]։ Հետագա տարիներին ֆիլմը հիշատակվել է այլ հեղինակների մի քանի ֆիլմերում.
- Կազուո Ինուեի ճապոնական վավերագրական ֆիլմը՝ «Յասուջիրո Օզուի կյանքն ու գործերը» (1983 թ.):
- Ռոդի Բոգավայի ամերիկյան ֆիլմը՝ «Ես ծնվել եմ, բայց...» (2004)[9]։
2003 թվականի հուլիսի 6-ին ֆիլմը մասնակցեց Կառլովի Վարիի (Չեխիա) միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությանը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.shochikufilms.com/film/detail.php?product_code=186
- ↑ Nick Schager, — Рецензия на фильм (2010 թ․ հունիսի 22). «Seen, Not Heard (But Still Loud and Clear), the Children of I Was Born, But...» (անգլերեն). The Village Voice. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Dana Stevens, — Рецензия на два фильма (2010 թ․ հունիսի 25). «Prawn Porn and Hunger Strikes. The operatic charms of "I Am Love", the comical wisdom of "I Was Born, But ..."» (անգլերեն). Slate Magazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ A. O. Scott, — Рецензия на фильм, NYT Critics' Pick (2010 թ․ հունիսի 24). «Revenge on the Bully, Silently, in Japan» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Fernando F. Croce,. «I Was Born, But... (Yasujiro Ozu / Japan, 1932):» (անգլերեն). Cinepassion. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Награды фильма Արխիվացված 2016-04-15 Wayback Machine(ճապոներեն) на сайте Internet Movie Database.
- ↑ Trivia фильма Good Morning (1959) Արխիվացված 2015-04-09 Wayback Machine на сайте Internet Movie Database
- ↑ Trivia фильма I Was Born, But… (2004) на сайте Internet Movie Database
- ↑ Страница фильма(չաշխատող հղում)(անգլ.) на официальном сайте Карловарского фестиваля.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի արխիվային էջեր(անգլ.) ֆիլմստուդիայի պաշտոնական կայք.
- Ֆիլմի ամբողջական տարբերակ
Տվյալների բազա և վերանայման ագրեգատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Родиться-то я родился...»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- 大人の見る絵本 生れてはみたけれど(ճապոներեն) на сайте Japanese Movie Database
- Children of Tokyo(անգլ.) на сайте Metacritic
- I Was Born, But...(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joshua Rothkopf, — Рецензия на фильм (2010 թ․ հունիսի 14). «I Was Born, But...» (անգլերեն). Time Out. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: Text "Time Out, New York" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - «I Was Born, But... (1932)» (անգլերեն). At-A-Glance Film Reviews. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- Roberto Ribeiro (2005 թ․ ապրիլի 22). «Eu Nasci, Porém...» (պորտուգալերեն). CinePlayers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- Helen Geib, (2008 թ․ մարտի 24). «Silent Reflections – I Was Born, But… (1932)» (անգլերեն). Commentary Track. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Jeffrey M. Anderson, — Обзор издания 3 фильмов на DVD (2008 թ․ մայիսի 8). «I Laughed, But... Silent Ozu: Three Family Comedies (2008)» (անգլերեն). Combustible Celluloid. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Dr. Svet Atanasov — Рецензия Blu-ray с фильмом и его поздним римейком того же режиссёра Good Morning (2011 թ․ փետրվարի 3). «Good Morning Blu-ray» (անգլերեն). Blu-ray.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- Jim Hoberman, — Краткая рецензия на фильм (2012 թ․ հունվարի 4). «I Was Born, But...» (անգլերեն). The Village Voice. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - A.J. Hakari (2012 թ․ օգոստոսի 21). «"I Was Born, But…" (1932)» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես ծնվել եմ, բայց...» հոդվածին։ |
|