Jump to content

Եմիշճանի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եմիշճանի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Արցախ
Անվանված էԵմիշճան
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1992
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԳ.Հովհաննիսյան

Եմիշճանի կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988 թվականին, իսկ 1992 թվականին՝ ներառվել Մարտունիի պաշտպանական շրջանի կազմում, որի և այլ ջոկատների հիմքի վրա ստեղծվել է վաշտ, ապա՝ գումարտակ։ Եմիշճանի ազատամարտիկները ջոկատի, վաշտի և գումարտակի կազմերում մասնակցել են Աղդամի, Մարտունու և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Գյուղից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Լ. Շումանյանը, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության «Մարտական ծառայությունների համար» մեդալով ՝ Է. Աբրահամյանը։ Գյուղից զոհվել է 1 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։