Եղջերուի արձանիկ (մ.թ.ա. 12-11-րդ դարեր, Տոլորս)
Եղջերուի արձանիկ | |
---|---|
նյութ | Բրոնզ |
բարձրություն | 21 |
լայնություն | 14 |
ստեղծվել է | Մ. թ.ա. 12-11-րդ դարեր |
Եղջերուի արձանիկ, մ.թ.ա. 12-11-րդ դարերի Տոլորսից հայտնաբերված կանգնած եղջերուի ծավալային քանդակ է։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 1911-25 համարի ներքո։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանը բարեկազմ է, մկանները՝ ընդգծված, պոչը՝ կարճ։ Վեր պարզած փոքր գլուխը պսակված է բազմաճյուղ շքեղ եղջյուրներով։ Եղջյուրները ձուլվել են առանձին-առանձին և հագցվել գլխի վրա արված հատուկ փոսիկների մեջ։ Դունչը երկարավուն է, ականջները՝ ցից։ Նշմարվում են աչքերը, բերանը։ Բարձր պարանոցին կրում է երեք զարդարուն բրոնզե մասսիվ օղակներ[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Եղջերուի արձանիկ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|