Jump to content

Եղջերաթաղանթի պլաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աչքը կեռատոպլաստիկայից հետո։ Բիբը լայնացած է։
Աչքը եղջերաթաղանթի փոխպատվաստումից 1 շաբաթ անց։
Կեռատոպլաստիկայից 2 շաբաթ անց։ Լավ երևում են բազմաթիվ կարերը։
Փոխպատվաստումից 1 տարի անց․ տրանսպլանտատը հաջողությամբ ընդունվել է ռեցիպիենտի կողմից, եղջերաթաղանթը թափանցիկ է։ Նկարի խոշորացումից հետո նկատվում են վերջին 2 կարերը, որոնք պետք է հանվեն։

Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կեռատոպլաստիկան), վիրահատական միջամտություն, որի արդյունքում հիվանդի եղջերաթաղանթի վնասված մասը փոխարինվում է դոնորական տրանսպլանտատով։ Այս մեթոդը թույլ է տալիս նկատելիորեն բարելավել տեսողությունը այն հիվանդությունների ժամանակ, որոնք ախտահարում են եղջերաթաղանթը և վերականգնել աչքի վնասվածքները։ Սովորաբար վիրահատությունն անցկացվում է ընդհանուր անզգայացման տակ։ Եղջերաթաղանթը համեմատաբար ավելի պարզ կառուցվածք ունի և չի պարունակում արյունատար անոթներ, այդ իսկ պատճառով ճնշող մեծամասնության դեպքում դոնորական հատվածը հեշտությամբ ընդունվում է ռեցիպիենտի կողմից։ Սկզբնական հետվիրահատական շրջանում նշանակվում է հակաբակտերիալ բուժում, օգտագործվում են նաև գլյուկոկորտիկոիդներ՝ տրանսպլանտատի մերժման ռեակցիայից խուսափելու համար։ Փոխպատվաստումից մի քանի ամիս անց հանում են աչքի կարերը, սակայն հիվանդին խորհուրդ է տրվում դեռ մի քանի տարի խուսափել ծանր ֆիզիկական բեռնվածությունից, որի դեպքում աչքի վրա կարող է մեծ ծանրաբեռնվածություն ընկնել։

Եղջերաթաղանթի փոխպատվաստման փորձեր ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա կատարվել են դեռ 19-րդ դարում, որոնք սակայն պսակվել են անհաջողությամբ։ Առաջին հաջող փոխպատվաստումը համարվում է վիրահատությունը, որը անց է կացվել 1905 թվականին դեկտեմբերի 7-ին Էդուարդ Ցիրմի կողմից։ Էդուարդ Ցիրմի գրանցած հաջողությունը խթան հանդիսացավ այլ ակնաբուժների համար, իրականացնելու այդպիսի վիրահատություն, սակայն նրանց փորձերը միշտ ուղեկցվում էին եղջերաթաղանթի պղտորմամբ։ ՄԻայն 1930-ականներին առաջատար միկրովիրաբուժներ սկսեցին հայտարարել հաջողությամբ կատարված վիրահատությունների մի ամբողջ շարքի մասին։ ԽՍՀՄ-ում կեռատոպլաստիկայի պիոները Վլադիմիր Ֆիլատովն էր, ով սահմանեց, որ եթե փոխպատվաստումը իրականացվի եղջերաթաղանթի ոչ մեծ՝ մոտավորապես 2մմ-ի չափով, ապա պղտորում չի լինի[1]։ Արևմուտքում կեռատոպլաստիկայի պիոները Ռամոն Կաստրավյեխոն էր։ Նոր գործիքների, կարանյութերի ստեղծումը, հակաբիոտիկների և կորտիկոստերոիդների տարածումը, աչքի պահպանման բանկերի ի հայտ գալը թույլ տվեցին, որ 1960-ականներին վիրահատությունները նոր մակարդակ թևակոխեն՝ հասնելով ավելի մեծ բարձունքների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 508