Եկատերինա Լոբկովայի տուն
Տեսակ | տեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Յակիմանկա |
Վայր | Բոլշոյ Տոլմաչովսկի նրբանցք |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Եկատերինա Լոբկովայի տուն (ռուս.՝ Дом Екатерины Лобковой), առանձնատուն Մոսկվայի կենտրոնում (Բոլշոյ Տոլմաչովսկի նրբանցք, տուն 5, շինություն 7)։ Կառուցվել է 1807 թվականին ամպիր ոճով։ Այժմ այնտեղ տեղակայված է Ալթայի երկրամասի ներկայացուցչությունը։ Եկատերինա Լոբկովայի տունն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլշոյ Տոլմաչովսկի նրբանցքում գտնվող առանձնատունը կառուցվել է 1807 թվականին փոխպորուչիկ Եկատերինա Սեգեևնա Լոբկովայի համար։ 1852 թվականից այն պատկանել է վաճառական Մեդինցևներին, 1861 թվականից՝ վաճառական Լոսևներին[3]։
Սկզբնապես առանձնատան հատակագիծը П-աձև էր։ 1850-ական թվականներին բակի կողմից ավելացվել են կցակառույցներ։ 1860-ական թվականներին վերակառուցվել է կիսահարկը, որտեղ ավելացվել է խորշապատշգամբ։ XXI դարի սկզբին առանձնատունը վերանորոգվել է։ Այժմ այնտեղ տեղակայված է Ալթայի երկրամասի ներկայացուցչությունը[4]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկատերինա Լոբկովայի տունն ունի երկու հարկ և փայտե կիսահարկ։ Առանձնատան կենտրոնական մասն առանձնացված է ոչ մեծ ելունով և երկրորդ հարկի կանելյուրացված որմնասյունային նախամուտքով, որը պսակվում է մետոպներով և եռակոսիկներով ծոփորով։ Նրա վերևում գտնվում է տան առավել արտահայտիչ մանրամասնը՝ կիսահարկի խոր խորշապատշգամբը, որը ցանկապատված է բարակ մետաղական ճաղերով։ Խորշապատշգամբի առաստաղը տեսողաբար պահում են երկու ծեփածո կալունակները։ Երկրորդ հարկի պատուհանների վերևում ծեփածո զարդեր են։ Տնից ձախ դռնակով դարպասի մույթն է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
- ↑ Дом, XVIII—XIX вв. Արխիվացված 2018-07-08 Wayback Machine // data.mos.ru
- ↑ Борис Арсеньев Неисчерпаемая Якиманка. В центре Москвы – в сердцевине истории. — М.: Центрполиграф, 2014.
- ↑ Денис Дроздов Большая Ордынка. Прогулка по Замоскворечью. — М.: Центрполиграф, 2015.
- ↑ Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 249. — 512 с. — ISBN 5-274-01624-3