Jump to content

Ելիզավետա Չայկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետա Չայկինա
ռուս.՝ Елизавета Ивановна Чайкина
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1918(1918-08-28)[1]
ԾննդավայրRuno, Ostashkovsky Uyezd, Տվերի նահանգ, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էնոյեմբերի 23, 1941(1941-11-23)[1] (23 տարեկան)
Մահվան վայրՊենո, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊենովսկի շրջան և Q108326601?
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունպարտիզան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
և Լենինի շքանշան
 Yelizaveta Chaykina Վիքիպահեստում
ԽՍՀՄ փոստային նամականիշ (1969թ․)

Ելիզավետա Իվանովնա Չայկինա (ռուս.՝ Елизавета Ивановна Чайкина, օգոստոսի 28, 1918(1918-08-28)[1], Runo, Ostashkovsky Uyezd, Տվերի նահանգ, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան - նոյեմբերի 23, 1941(1941-11-23)[1], Պենո, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պարտիզանական շարժման մասնակից, Խորհրդային Միության հերոս (հետմահու, 1942), ԽՄԿԿ անդամ (1939

Եղել է խրճիթ-ընթերցարանի վարիչ, 1939 թվականից՝ ՀամլԿԵՄ Պենոյի շրջկոմի (1941 թվականից, ֆաշիստական օկուպացիայի շրջանում՝ ընդհատակյա) շրջկոմի քարտուղար։ 1941 թվականի նոյեմբերի 2-ին մատնությամբ բռնվել է և խոշտանգումներից հետո գնդակահարվել։ Չայկինայի անունով են կոչվել խորհրդային շրջանի բազմաթիվ ձեռնարկություններ, դպրոցներ, փողոցներ, Կալինին քաղաքում՝ կոմերիտական Փառքի թանգարանը։ Պենո ավանում կանգնեցված է Չայկինայի հուշարձանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիզավետա Չայկինա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 665