Jump to content

Ելենա Տուրչինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Տուրչինսկայա
Ծնվել էհուլիսի 11, 1949(1949-07-11) (75 տարեկան)
Կամչատկայի Պետրոպավլովսկ, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն և արվեստագիտություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Ելենա Յուլևնա Տուրչինսկայա (ռուս.՝ Елена Юльевна Турчинская, հուլիսի 11, 1949(1949-07-11), Կամչատկայի Պետրոպավլովսկ, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս արվեստաբան, արվեստի պատմաբան, թանգարանային աշխատող։ Ամուրի Կոմսոմոլսկի կերպարվեստի թանգարանի տնօրեն 1980-ականների վերջից մինչև 1996 թվականը։ Ռուսական ավանգարդի հետազոտողը Հեռավոր Արևելքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Տուրչինսկայան ծնվել է 1949 թվականի հուլիսի 11-ին Կամչատկայի Պետրոպավլովսկում, զինծառայողի ընտանիքում[1]։

1973 թվականին ավարտել է Լենինգրադի նավաշինարարական ինստիտուտի նավային ուժային կայանքների ֆակուլտետը, ԽՍՀՄ նավաշինարարական արդյունաբերության նախարարության կողմից ստացել աշխատանքի ուղեգիր՝ Ամուրի Կոմսոմոլսկում որպես նավաշինական գործարանի տեխնիկական գեղագիտության բյուրոյի ինժեներ-կոնստրուկտոր[1]։

Հետագայում ավարտել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի արվեստագիտական ֆակուլտետը[1]։

1981 թվականին սկսել է աշխատել Ամուրի Կոմսոմոլսի կերպարվեստի թանգարանի կրտսեր գիտաշխատող, այնուհետև զբաղեցրել է գիտության գծով տնօրենի տեղակալի և տնօրենի պաշտոնները մինչև 1996 թվականը[1]։

1990-ականների երկրորդ կեսին Սանկտ-Պետերբուրգում դասավանդել է Սանկտ-Պետերբուրգի ՁՊՀ արվեստագիտության ամբիոնում։ 2003 թվականին պաշտպանել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու թեզը «Կանաչ կատու» գեղարվեստական միավորումը։ Ձևավորում։ Միտումներ։ Վարպետներ։ 1910-1920-ական թվականների հեռավորարևելյան արվեստի պատմություն» թեմայով[2]։

Ներկայումս ապրում է Սանկտ Պետերբուրգում[1]։ Սանկտ Պետերբուրգի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության պետական ակադեմիական ինստիտուտի (Ռեպինի անվան ինստիտուտ) արվեստների տեսության և պատմության ֆակուլտետի ռուսական արվեստի ամբիոնի պրոֆեսոր է[3]։

Մասնակցություն ստեղծագործական և հասարակական կազմակերպություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Турчинская Е. Ю. Авангард на Дальнем Востоке: «Зелёная кошка», Бурлюк и другие. — СПб.: Алетейя, 2011. — 196 с. — 1000 экз. — ISBN 978-5-91419-174-7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Турчинская Елена Юльевна». Свободная энциклопедия городов. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  2. Турчинская Е. Ю. Художественное объединение «Зеленая кошка». Формирование. Тенденции. Мастера: К истории дальневосточного искусства 1910—1920-х годов: Автореферат на соискание учёной степени кандидата искусствоведения. Специальность 17.00.04. — СПб., 2003.
  3. «Преподаватели и сотрудники факультета теории и истории искусств Института имени Репина». Факультет теории и истории искусств Института имени Репина. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]