Jump to content

Ելենա Կոստևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Կոստևիչ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1985(1985-04-14) (39 տարեկան)
ԾննդավայրԽաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունChernihiv Polytechnic National University? (2005)
Մասնագիտությունսպորտային հրաձիգ
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշան Օլգա II իշխանուհու աստիճանի շքանշան Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան և medal "For work and courage"
 Olena Kostevych Վիքիպահեստում

Ելենա Կոստևիչ (ուկրաիներեն՝ Олена Дмитрівна Костевич, ապրիլի 14, 1985(1985-04-14), Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մարզուհի, հրաձգություն սպորտաձևում 2004 թվականի օլիմպիական չեմպիոն, օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր (2012 և 2020 թվականներ), աշխարհի կրկնակի չեմպիոն, Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենայի մայրը՝ Նատալյա Ալեքսանդրովնան, տնտեսական գիտությունների թեկնածու է, Կիևի տեխնոլոգիայի և դիզայնի ազգային համալսարանի դոցենտ, իսկ հայրը՝ Դմիտրի Լեոնիդովիչը՝ ինժեներ[1].

Մանկության տարիներին Ելենան զբաղվել է մարմնամարզությամբ, հետո թենիսով։ Նա պատմում է, որ պատահաբար է սկսել կրակել, երբ 11 տարեկանում մոր նախաձեռնությամբ գնացել է Չեռնիգովի հրաձգության մարզական ակումբ[2]։ Կոստևիչը պարապմունքների մեկնարկից մեկ տարի անց նախապատվությունը տվել է հրաձգությանը՝ զգալով որ չի հասցնում համատեղել հրաձգությունը, թենիսը և թիվ 12 միջնակարգ դպրոցում սովորելը։

Սպորտային մասնագիտացում ընտրելիս Ելենան առաջնորդվել է նրանով, որ չորրորդ դասարանցու համար ավելի հեշտ է մեկ կիլոգրամանոց ատրճանակը ձեռքում պահել, քան ավելի ծանր հրացանը։ Բայց, ասում է մարզուհին, «մարզական առումով ամենևին էլ հեշտ չէր»[1]։

Մարզումներից ազատ ժամանակ նա սիրում է գրքեր ընթերցել, ինչպես նաև մեքենաների մոլի սիրահար է[1]։

Ելենա Կոստևիչն ավարտել է Չեռնիգովի ազգային տեխնոլոգիական համալսարանը, ասպիրանտուրան շարունակել է Կիևի տեխնոլոգիայի և դիզայնի ազգային համալսարանում՝ ձեռնարկությունների տնտեսագիտության ոլորտում, խաղում է «Կոլոս» և «Դինամո» մարզական ակումբներում, Ուկրաինայի հավաքականի անդամ է, Ուկրաինայի հրաձգության ֆեդերացիայի անդամ։.

  • Յարոսլավ Իմաստունի շքանշան՝ V աստիճանի (սեպտեմբերի 7, 2023)[4]
  • «Վաստակի համար» I աստիճանի շքնաշան (մարտի 6, 2019)[5]
  • «Վաստակի համար» II աստիճանի շքնաշան (սեպտեմբերի 4, 2007)[6]
  • «Վաստակի համար» III աստիճանի շքնաշան (2004)[7]
  • Իշխանուհի Օլգայի շքանշան I աստիճանի (2013)[8]
  • Իշխանուհի Օլգայի շքանշան II աստիճանի(2012)[9]
  • Իշխանուհի Օլգայի շքանշան III աստիճանի(2003)[10]
  • Մեդալ «Աշխատանքի և արիության համար» (2019)[11].
  • Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ(2021)[12].

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ելենա Կոստևիչ․ «Առանց հրազենի իմ աջ ձեռքը փետուրի պես թեթև է»». shooting-ua. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  • «Ելենա Կոստևիչ․ «Օլիմպիական «ոսկին» կարիերայի լավ սկիզբն է»». shooting-ua. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  • «Ելենա Կոստևիչ․ «Հոգնածությունը հաղթահարում եմ ինտենսիվ մարզումներով»». shooting-ua. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  • «Ելենա Կոստևիչի նոր նպատակակետը». shooting-ua. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Елена Костевич: «Усталость побеждаю интенсивными тренировками»». shooting-ua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  2. «Елена Костевич: «Без пистолета моя правая рука легка, как пух»». shooting-ua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Olena Kostevych» (անգլերեն). london2012.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 404-ին.
  4. «Указ Президента Украины от 7 сентября 2023 года № 565 «О награждении государственными наградами Украины членов национальной сборной команды Украины на ІІІ Европейских играх»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Указ Президента України № 58/2019 від 6 березня 2019 року «Про відзначення державними нагородами України з нагоди Міжнародного жіночого дня»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  6. «Указ Президента України № 821/2007 від 4 вересня 2007 року «Про відзначення державними нагородами України з нагоди Дня фізичної культури і спорту»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  7. «Указ Президента України № 1104/2004 від 18 вересня 2004 року «Про відзначення державними нагородами України спортсменів національної збірної команди України на XXVIII літніх Олімпійських іграх»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  8. Указ Президента України № 392/2013 від 25 липня 2013 року «Про відзначення державними нагородами України» Արխիվացված 2014-07-08 Wayback Machine
  9. Указ Президента України № 474/2012 від 15 серпня 2012 року «Про відзначення державними нагородами України» Արխիվացված 2012-11-25 Wayback Machine
  10. «Указ Президента України № 557/2003 від 27 червня 2003 року «Про відзначення державними нагородами України працівників підприємств, установ та організацій з нагоди Дня молоді»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  11. «Указ Президента України від 15 липня 2019 року № 522/2019 «Про відзначення державними нагородами України членів національної збірної команди України на II Європейських іграх»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021թ․ հուլիսի 27-ին.
  12. «Указ Президента України від 16 серпня 2021 № 361/2021 «Про відзначення державними нагородами України спортсменів — учасників літніх Олімпійських ігор та їх тренерів»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 45 (օգնություն)