Jump to content

Եբրայական հաշվարկման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եբրայական հաշվարկման համակարգ
ՏեսակԱստվածաշնչյան հասկացություն և Միավորների համակարգեր
Ենթադասչափման միավոր և տարադրամ
Թալմուդի ժամանակակից հրատարակությունը։
հրեաները Միշնա են կարդում (1924)

Եբրայական հաշվարկման համակարգ,  սկսած Թանախի[1], Միշնայի և Թալմուդի ժամանակներից եբրայական աղբյուրներում օգտագործվող հաշվարկման համակարգն է։ Թանախում օգտագործվող հաշվումների անալոգները հանդիպում են միջագետքյան և, ավելի քիչ քանակով, հին եգիպտական հաշվարկման համակարգերում։ Ավելի ուշ Միշնայի և Թալմուդի հեղինակները՝ Թաննային և Ամորաին, լրացուցիչ չափումներ փոխառան իրենց ժամանակակից պարսկական և հին հունական համակարգերից։ Եբրայական համակարգը մինչև օրս էլ սահմանափակումներ ունի, քանի որ հրեական հալախայի շատ դրույթներ արտահայտված են հենց այդ հաշվարկման համակարգում։ Եբրայական չափումները ժամանակակից տասնորդական համակարգի վերածելը որոշակի դժվարություններ է ներկայացնում և քննարկման առարկա է դառնում հալախայի ոլորտում իշխանությունների միջև։

Երկարության չափման միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եբրայական հաշվարկման համակարգերում, ինչպես և շատ այլ համակարգերում, որպես երկարության չափման միավորներ կիրառվում էին քիչ թե շատ ստանդարտացված միավորներ։ Թանախում հանդիպող երկարության ստանդարտ միավորներն էին՝

  • Մատ (եբրայերեն՝ אצבע, էցբա‎) — միջնամատի հաստությունը, մոտ. 2 սմ
  • Ափ (եբրայերեն՝ תפח, տեֆախ‎) — 4 ծալված մատների հաստությունը, մոտ. 8 սմ
  • Թիզ (եբրայերեն՝ זרת, զերետ‎) — առավելագույնս բացված բթամատի և ճկույթի ծայրերի միջև եղած հեռավորությունը, որը մոտավորապես հավասար ՝ 3 ափի, մոտ. 24 սմ
  • Կանգուն (եբրայերեն՝ אמה, ամա‎) — 5 կամ 6 ափ

Թալմուդում օգտագործվել են ևս մի քանի ավելի մեծ միավորներ.

Ծավալի չափման միավորները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղուկների ծավալի միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բատ — 39553,3 սմ³,
  • Խին («Հին»)՝ ենթադրաբար — 1/6 բատ — 6592,8 սմ³.
  • Լոգ՝ ենթադրաբար — 1/72 բատ — 549,4 սմ³.
  • Կոռ — ինչպես սորուն պինդ մարմինների, այնպես էլ հեղուկների համար:Ենթադրաբար հավասարվում էր հոմերի = 10 էֆ (բատ).
  • լետեխ — 197766,6 սմ³,
  • Թարկավ — 6592,8 սմ³,
  • Թեյման — 274,7 սմ³,
  • Ռվիիտ (քառորդ) — 137,3 սմ³,
  • Բեյցա (ձու) — 91,6 սմ³,

Սորուն մարմինների ծավալների միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էֆա (եֆա) — 39553,3 սմ³,
  • Հոմեր (Կուր) — սորուն մարմինների, ինչպես նաև հեղուկների ծավալների չափման միավոր,որը հավասարվում է էշի (մոտ. 390 լիտր — 395533,2 սմ³)[2]. 1հոմերը հավասար է 10 էֆի կամ բատի,
  • Սեա — 13184,4 սմ³, 1/3 էֆ,
  • Իսսարոն (Օմեր) — 3955,3 սմ³: Հնարավոր է, որ սա կալված մեկ խուրձ հացահատիկի ծավալն է, 1/10 էֆ,
  • Կավ (Կաբ). Ենթադրաբար — 1/18 էֆ — 2197,6 սմ³,

Մակերեսի միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եբրայական հաշվարկման համակարգում մակերեսի չափման միավորները ստացվել են այն հացահատիկի ծավալից, որը կարող էին ցանել տվյալ մակերեսի վրա ստանդարտ պայմաններում:Առավել հաճախ հանդիպող մակերեսի չափման միավորներն են՝

  • Բեյտ ռովա — 32,6 մ²,
  • բեյտ կավ — 130,7 մ²,
  • բեյտ սեա — 784,3 մ²,
  • բեյտ սեատաիմ — 1568,6 մ²,
  • բեյտ լետեխ — 11629,6 մ²,
  • բեյտ կուր — 23529,2 մ²։

Ժամանակի միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եբրայերենում ժամանակի չափման միավորները հիմնված են եղել մասամբ տիեզերական դիտարկումների վրա, ինչպես նաև մարդկանց ստանդարտացված գործողությունների հիման վրա։

  • Ռեգա
  • Հելեկ
  • Դաքա
  • Շաա
  • Աշմուրա
  • Օնա
  • Յոմա
  • Շաբբատ
  • Հոդեշ
  • Շանա
  • Շավուրա
  • Յովել
  • Թոխ կդեյ դոբբուր
  • Զման ախիլատ պերաս

Զանգվածի (և փողի) միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տաղանդ = 60 րոպե = 3000 շեկել = 6000 բեկա = 60 000 հերա։ Քաշը 34-ից 41 կգ է։
  • Կիկար
  • Մին
  • Շեկել (սիկլ)
  • Բեկա
  • Հերա
  • Կեսսիտա
  • Պիմ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Frank, Rabbi Yitzḥak The Practical Talmud Dictionary. — Jerusalem, Israel: The Ariel Institute, 1991. — ISBN 978-0-87306-588-7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://toldot.ru/Tanah.html
  2. «Библиотека издательства Библеист. Словари». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]