Jump to content

Դևիդ Քեթչինգս Դիքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Քեթչինգս Դիքսոն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 25, 1818(1818-02-25)
Ծննդավայր Փայկ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ
Վախճանի օր հունիսի 5, 1880(1880-06-05) (62 տարեկան)
Վախճանի վայր Գրիմս շրջան, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Դևիդ Քեթչինգս Դիքսոն (անգլ.՝ David Catchings Dickson, փետրվարի 25, 1818(1818-02-25), Փայկ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ - հունիսի 5, 1880(1880-06-05), Գրիմս շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Տեխասի 4-րդ փոխնահանգապետ (1853-1855)[1][2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Քեթչինգս Դիքսոնը ծնվել է 1818 թվականի փետրվարի 25-ին Փայկ շրջանում, Միսսիսիպի նահանգ[4][5]։ Երբ Դևիդը 12 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել էր Ջորջթաուն, որտեղ էլ Դիքսոնն ամուսնացել է Սոֆրինիա Մեջիի (Sophronia L. Magee) հետ։ 1941 թվականին ավարտել է Լեքսինգթոնի բժշկական քոլեջը։ Դրանից հետո կնոջ հետ նա տեղափոխվել է Անդերսոն, որը գտնվում է Տեխաս նահանգի Մոնտգոմերի շրջանում։

Դևիդ Դիքսոնը քաղաքական կարիերան սկսել է 1845 թվականի հունիսի 4-ին, երբ ընտրվել է Տեխաս նահանգի Մոնտգոմերի շրջանի հաշտարար դատավոր[6]։

Դիքսոնն ընտրվել է Տեխասի ներկայացուցիչների պալատի 1-ին (1846-1847), 3-րդ (1849-1851), 4-րդ (1851-1853), 6-րդ (1856-1857) և 8-րդ (1859-1861) համագումարների անդամ[2]։ 1851-1853 թվականներին եղել է Տեխասի ներկայացուցիչների պալատի խոսնակ[7]։

1853 թվականին հաղթել է ընտրություններում և դարձել Տեխասի 4-րդ փոխնահանգապետ։ Տեխասի նահանգապետ Էլայշա Փիզի հետ միասին այդ պաշտոնը զբաղեցրել է 1853 թվականի դեկտեմբերի 21-ից։ 1855 թվականին Դիքսոնը դեմոկրատական կուսակցությունից մասնակցել է Տեխասի նահանգապետի ընտրություններին։ Այդ ընտրություններում նրան աջակցում էր «անգետների կուսակցությունը»։ Չնայած դրան, Դիքսոնը պարտվել է գործող հանրապետական նահանգապետ Էլայշա Փիզին[4][6]։

ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ Դիքսոնը ծառայում էր որպես կապիտան ազգային աշխարհազորում։ 1863-ից 1865 թվականներին, Տեխասի օրենսդրական ժողովի 9-րդ և 10-րդ համագումարների ընթացքում, Դիքսոնը եղել է Տեխաս նահանգի սենատոր։ 1866 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակվել է Հանթսվիլի բանտի ֆինանսական գործակալ, և նրա գործունեությունն այդ պաշտոնում բարձր է գնահատվել Տեխասի նահանգապետ Ջեյմս Թրոքմորթոնի կողմից[4]։

1867 թվականին Դևիդ Դիքսոնը հեռացել է ծառայությունից և շարունակել է իր բժշկական գործունեությունը Գրիմս շրջանում։

Դևիդ Քեթչինգս Դիքսոնը մահացել է 1880 թվականի հունիսի 5-ին՝ 62 տարեկան հասակում և հուղարկավորել է Անդերսոն քաղաքի ընտանեկան գերեզմանատանը[2][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «David Catchings Dickson». Lieutenant Governors of Texas, 1846-present. Legislative Reference Library of Texas - www.lrl.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 22.02.2013-ին.
  2. 2,0 2,1 2,2 «David Catchings Dickson». Texas Legislators: Past & Present. Legislative Reference Library of Texas - www.lrl.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 22.02.2013-ին.
  3. «Texas House Speakers - Guide to 1st through 10th Speakers». University of Texas at Austin - www.cah.utexas.edu. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 22.02.2013-ին.
  4. 4,0 4,1 4,2 Thomas W. Cutrer. «Dickson, David Catchings». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 22.02.2013-ին.
  5. «4th Lieutenant Governor David Catchings Dickson» (PDF). Legislative Reference Library of Texas - www.lrl.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 22.02.2013-ին.
  6. 6,0 6,1 «David Dickson, future lieutenant governor, begins political career». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 22.02.2013-ին.
  7. «Speakers of the Texas House of Representatives, 1846 - present». Legislative Reference Library of Texas - www.lrl.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 22.02.2013-ին.
  8. «Dr David Catchings Dickson». www.findagrave.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 22.02.2013-ին.