Jump to content

Դրագոսլավի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրագոսլավի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Դրագոսլավի տան լուսանկարներ

Դրագոսլավի տուն (ռուս.՝ Дом Драгослава), մեկհարկանի շենք, որը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսում ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Իտալական նրբ., 11 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգ քաղաքի Իտալական նրբանցք, 11 հասցեի շենքը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսում։ Այս մեկհարկանի հինգ պատուհաններով շենքի բակում կա աղյուսե տնակ։ Հայտնի են XIX դարի վերջից մինչև XX դարի սկիզբ տան տերերը։ 1880-ական թվականներին տունը պատկանել է նահանգային քարտուղար Պավել Նիկոլաևիչ Դրագոսլավին, որը որպես հաշվապահ և գործավար է աշխատել վաճառական Դեպալդոյի կայսերական ասպնջականոցում։ Նրա որդին Տագանրոգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում պսակադրվել էր ազնվականի դստեր` Ռաիսա Վլադիմիրովնա Եգորովայի հետ։

Բակի տնակի սենյակները հանձնվում էին վարձակալությամբ։ 1898 թվականին շենքում գտնվում էր ռոստովցի լուսանկարիչ Ա. Բոյարսկու գրասենյակը, նույն թվականից այստեղ է աշխատել նաև ատամնաբույժ Գ. Ա. Ֆրենկելը։ Ավելի ուշ` 1911 թվականին, շենքում աշխատել է նաև ատամնաբույժ Յուլյա Միխայլովնա Միլայան։ 1914 թվականին այստեղ գործել է Ն. Ն. Պիմոնովի նոտարական գրասենյակը, որը հետագայում տեղափոխվեց նոտար Սուկուրենկոյի տարածք։ 1918 թվականին այս տանն ապրել է քաղաքային դումայի անդամ, սոցիալ-դեմոկրատական կուսակցության թիվ 1 ցուցակով ընտրված Միխայիլ Դավիդովիչ Զեյցմանը։

Շենքի վերջին սեփականատերը եղել է քաղքենի Իսահակ Բերա Մոզնաիմը։ 

Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվեց։ Ներկայումս այնտեղ ստոմատոլոգիական կլինիկա է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկհարկանի աղյուսե շենքն անհամաչափ է, այն պսակող քիվի վերևում երկու կողմից կառուցված է ատտիկոս։ Շենքն ունի միջհարկային քիվային գոտի։ Պատուհանները զարդարված են որմնասյուներով, կենտրոնական պատուհաններն ունեն կիսաշրջանաձև զարդաքիվեր, կողայինները` ուղղանկյուն զարդաքիվեր։ Շենքի ծածկով մուտքը շենքի աջ մասում է[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волошин В. Вдоль и поперёк Итальянского. — Таганрог: ИП Кравцов В.А., 2012. ISBN 978-5-904585-27-3.
  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.
  • Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
  • Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]