Jump to content

Դոնդող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերտավոր դոնդող

Դոնդող, մակարդված հեղուկ, սննդային կոլոիդային խառնուրդ (հիմնականում մրգային հիմքով), որին ավելացնում են սննդային ժելատին (պեկտինյան նյութեր, ագար-ագար), սառչելիս ամբողջ զանգվածը դառնում է դոնդողանման զանգված։

Դոնդողը պատրաստվում է նաև տավարի ոտքերի և գլխի եփվածքի մրուրից։ Քաղցր դոնդողն անվանում են ֆր.՝ gelée՝ ի տարբերություն մսայինի, որն անվանում են ֆր.՝ l’aspic (աղճատված ձևով՝ լանշպիգ), իսկ դրանցով ծածկված ուտեստը՝ դոնդողավոր ուտեստ կամ դոնդող։ Մրգերից և հատապտուղներից պատրաստված դոնդողը, որոնք պարունակում են շատ պեկտինյան նյութեր, կարելի է ստանալ նույնիսկ առանց դրանց վրա ժելատին ավելացնելու, քանի որ պեկտինյան նյութերն իրենք էլ օշարակին դոնդողային կազմություն են տալիս։ Հաճախ այդպիսիք պատրաստվում են տնային անտոնովկա տեսակի թթվահամ խնձորներից, հետո դրանք սպանախի օգնությամբ ստանում են կանաչ, իսկ որդան կարմիրի օգնությամբ՝ կարմիր գույն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնդող» հոդվածին։