Դոնարա Ղարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնարա Ղարագյոզյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1936(1936-09-21) (87 տարեկան)
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան

Դոնարա Լևոնի Ղարագյոզյան (սեպտեմբերի 21, 1936(1936-09-21), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ՀՀ Գրողների միության անդամ 1985 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնարա Ղարագյոզյանը, զրկվելով ծնողներից վաղ հասակում, 1945-1954 թթ. ապրել է Քանաքեռի №1 մանկատանը։ 1959 թ.-ին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1960-1965 թթ. աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես գրական խմբագիր, 1965-1969 թթ.՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնում, 1977 թ.-ից աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում որպես մամուլի բաժնի գրական աշխատող։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկության գորգը (վիպակ), 1984

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986, էջ 336