Դյուբրեյլոզավր
Դյուբրեյլոզավր | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Dubreuillosaurus
(Allain, 2002)
| ||
|
Դյուբրեյլոզավր (լատին․՝ Dubreuillosaurus), Մեգալոզավրերի ընտանիքի մսակեր մողեսանման դինոզավր։ Դինոզավրը իր անվանումը ստացել է 2002 թվականին։
Լրացուցիչ ուսումնասիրությունները, որոնք տարվում են դինոզավրերի մասին վերջնական հավաստրի տեղեկություններ ստանալու համար, ցույց են տվել, որ դյուբրեյլոզավրերի ամենամոտ ազգական դինոզավրը դա նույն ընտանիքի մսակեր դինոզավրերից էուստրեպտոլոնդիլն է (լատին․՝ Eustreptospondylus oxoniensis)։
Դյուբրելյոլազվրերին բնորոշ է կարճ մռութը և երկար պոչը։ Այս դինոզավրերը ունի չնչին տարբերություններ համեմատած նույն ընտանիքի մեկ այլ դինոզավրի։
Ապրել են հիմնականում ծովափնյա հատվածներում և խոնավ վայրերում։ Սնվել են զանազան ձկներով և այլ խոշոր և միջին չափերի ծովային կենդանիներով[1]։
Այս տեսակի դինոզավրերը հայտնաբերվել են 1994 թվականին, սակայնիր անվանումը ստացել է 2002 թվականին։ Դյուբրեյլոզավրերի պատմական մնացորդները գտնվեն են ներկայիս Ֆրանսիայի տարածքից[2]։
Որոշ եվրոպացի հնագետների գնահատմամբ, այս դինոզավրերը ունեցել են մոտ 9 մետր երկարությամբ հասակ։ Այս դինոզավրերը կշռել են մոտ 1.5 տոննա[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Dubreuillosaurus valesdunensis — Palaeocritti — a guide to prehistoric animals». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Дюбрейлозавр на сайте NHM
- ↑ «Dubreuillosaurus — About.com Dinosaurs». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուբրեյլոզավր» հոդվածին։ |
|