Մոսկվայի«Դինամո» դպրոցի սան է։ 2004 թվականից իր երկվորյակ եղբոր՝ Եվգենիի հետ հանդես է եկել ակումբի երկրորդ կազմում։ 2007 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է Նալչիկի«Սպարտակ» ակումբ (Եվգենին նույնպես դիտումների է մասնակցել Կաբարդինո-Բալկարիայի թիմում, սակայն չի ընտրվել)։ Առաջին երեք տուրերի ընթացքում խաղացել է ձախ կիսապաշտպանի դիրքում, ապա հիմնական կազմում իր տեղը զիջել է Վալենտին Ֆիլատովին և ընդհուպ մինչև 14-րդ տուրը խաղացել է երկրորդ կազմում, ապա Դենիս Եվսիկովի՝ «Տոմ» տեղափոխվելուց հետո զբաղեցրել է նրա տեղը աջ պաշտպանի դիրքում։