Դիվանագիտական նոտա
Նոտա, մի պետության կառավարության պաշտոնական դիվանագիտական ուղերձը մեկ այլ երկրի կառավարությանը։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերբալ նոտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանագիտական գրագրության առավել տարածված տեսակ է վերբալ նոտան։ Այն կարող է վերաբերել ինչպես կարևոր և սկզբունքային, այնպես էլ առօրեական հարցերի։
Իր մեջ պարունակում է տարբեր տեսակի տեղեկատվություն (դիվանագիտական անձնակազմում կատարվող փոփոխություններ), խնդրանքները (վիզաների տրամադրում, որևէ հարցի լուծում), կարող է արտահայտել դժգոհություն կամ կրկին ուշադրություն հրավիրել հարցին.
Դեսպանատունը [նոտան ուղարկող պետության անունը]՝ արտահայտելով իր հարգանքը դեպի արտաքին գործերի նախարարությանը՝ պատիվում է հրավիրել Ձեր ուշադրությունը հետևյալ հարցին |
Տպագրվում է դիվանագիտական ուղերձի՝ նոտայի զինանշան պարունակող հատուկ ձևաթղթի վրա, դրվում են ինդեքսն ու նոտայի համարը։ Նոտաներն ուղարկվում են հասցեատիրոջը արտաքին գործերի նախարարության կամ դեսպանության անունից՝ 3-րդ դեմքով (ամսաթվով, ստացողի հասցեով և ստորագրության փոխարեն կնիքով)։ Դիվանագիտական նոտաները չեն ստորագրվում։ Տեքստը բաղկացած է երեք մասից ՝ 1) ներածական հաճոյախոսություն, 2) նոտայի բովանդակություն, 3) վերջնական հաճոյախոսություն[1]։
Դեսպանությունն օգտվում է այդ հնարավորությունից, որպեսզի նախարարությանը հավաստիացնի իր ամենաբարձր հարգանքը |
Անձնական նոտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրված է նոտայի հատուկ ձևաթղթի վրա, բայց տեքստը կազմվում և կատարվում է առաջին դեմքով՝ ստորագրությամբ, ինդեքս չի դրվում, կնիք չկա։ Ուղարկվում է կարևոր և սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի, պետության անվանման փոփոխության, երկկողմ հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև արձակուրդին վերաբերող դիվանագիտական կորպուսի կամ ԱԳՆ գործընկերներին անձնական նոտաների, հավատարմագրերի հանձնման, ժամանակավոր մեկնման և գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակման վերաբերյալ, արարողակարգային հարցերի, շնորհավորանքների, ցավակցությունների վերաբերյալ։ Ուղարկվում է միայն սուրհանդակի միջոցով։
Նոտաների օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ МИД вызвал Временного поверенного в делах РФ в Украине для вручения ноты-протеста. unn.com.ua (Russian). 2014 թ․ մարտի 18.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես՝ Նոտա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |