Դիմիտրա Ասիլյան
Դիմիտրա Ասիլյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ջրագնդորդ |
Երկիր՝ | Հունաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 10, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պիրեյոս, Attica Prefecture, Հունաստան |
Ակումբ՝ | Greece women's national water polo team? |
Դիմիտրա Ասիլյան (հուն․՝ Δήμητρα Ασιλιάν, հուլիսի 10, 1972, Պիրեյոս, Attica Prefecture, Հունաստան), հայկական ծագումով[1] հույն ջրագնդորդուհի, Հունաստանի ազգային հավաքականի կազմում 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմիտրա Ասիլյանը ծնվել է 1972 թվականին, Պիրեյոսում։
Ասիլյանը 6 տարեկանից սկսել է լողալ հունական «Օլիմպիակոս» ակումբի երիտասարդական ակադեմիայում[2]։ 2006–2007 թվականների մրցաշրջանի ավարտին, 35 տարեկան հասակում, Ասիլյանն ավարտել է կարիերան «Օլիմպիակոսում»՝ ընդհանուր առմամբ այնտեղ խաղալով 29 տարի (ներառյալ երիտասարդական տարիները)[3]։ Ասիլյանը Հունաստանի կանանց ջրագնդակի լիգայի պատմության մեջ ռեկորդային՝ 703 գոլի հեղինակ է։ Այդ արդյունքին նա հասել է 15 տարում (1992-2007)[4]։ Ասիլյանը «Օլիմպիակոսի» կազմում հաղթել է Հունաստանի 2 առաջնությունում (1994–95, 1997–98) և չորրորդ տեղն է զբաղեցրել 1995–96 թվականների LEN Եվրոպայի գավաթի խաղարկությունում[5][6]։
2004 թվականի Աթենքի ամառային Օլիմպիական խաղերում Հունաստանի հավաքականի կազմում նա արժանացել է արծաթե մեդալի[7][8]։ Դիմիտրա Ասիլյանն այդ թիմի ավագն էր[9]։ Այդ մրցաշարում Ասիլյանը դարձել է 3 գոլի հեղինակ (Ավստրալիա՝ 2, Ռուսաստան՝ 1)[10]։
Դիմիտրա Ասիլյանը 8 գոլ է խփել 1999 թվականին Պրատո քաղաքում կայացած ջրագնդակի կանանց Եվրոպայի առաջնությունում, որտեղ Հունաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Στατιστικές ματιές στην Α1 Ανδρών και Γυναικών».
- ↑ Athlitiki Icho "Αθλητική Ηχώ" newspaper archive, 27 July 2000, page 37: Δήμητρα Ασιλιάν: Πήγε στον Ολυμπιακό 6 χρονών – 22 χρόνια παρουσίας στον Ολυμπιακό (in Greek)
- ↑ Αφιέρωμα στα Πρωταθλήματα Α1 Ανδρών και Γυναικών. Hellenic Swimming Federation official website (koe.org.gr), 15 October 2014 (in Greek)
- ↑ Στατιστικές ματιές στην Α1 Ανδρών και Γυναικών. Hellenic Swimming Federation official website (koe.org.gr), 6 October 2015 (in Greek)
- ↑ Χτυποκάρδια στο Παπαστράτειο(չաշխատող հղում) gavros.gr, 27 December 2013 (in Greek)
- ↑ Υπέγραψαν Ασιλιάν και Κανελλοπούλου στη Ν.Ε.Λ Արխիվացված 2018-02-22 Wayback Machine. lamiareport.gr, 16 June 2011 (in Greek)
- ↑ 26/08/2004: Ημέρα Εθνικής Υπερηφάνειας Արխիվացված 2017-05-06 Wayback Machine, waterpolonews.gr (in Greek)
- ↑ "2004 Summer Olympics – Athens, Greece – Water Polo" Արխիվացված 2008-08-18 Wayback Machine – databaseOlympics.com (Retrieved on May 12, 2008)
- ↑ «Women's water polo team beats Australia to romp to the final». ekathimerini.com. 25.08.2004. Վերցված է 25.08.2004-ին.
- ↑ «Dimitra Asilian at Olympics at Sports-Reference.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profile Արխիվացված 2020-04-18 Wayback Machine at sports-reference.com
|