Դիմիտրա Ասիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրա Ասիլյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ջրագնդորդ
Երկիր՝ Հունաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 10, 1972(1972-07-10) (51 տարեկան)
Ծննդավայր՝Պիրեյոս, Attica Prefecture, Հունաստան

Դիմիտրա Ասիլյան (հուն․՝ Δήμητρα Ασιλιάν, հուլիսի 10, 1972(1972-07-10), Պիրեյոս, Attica Prefecture, Հունաստան), հայկական ծագումով[1] հույն ջրագնդորդուհի, Հունաստանի ազգային հավաքականի կազմում 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրա Ասիլյանը ծնվել է 1972 թվականին, Պիրեյոսում։

Ասիլյանը 6 տարեկանից սկսել է լողալ հունական «Օլիմպիակոս» ակումբի երիտասարդական ակադեմիայում[2]։ 2006–2007 թվականների մրցաշրջանի ավարտին, 35 տարեկան հասակում, Ասիլյանն ավարտել է կարիերան «Օլիմպիակոսում»՝ ընդհանուր առմամբ այնտեղ խաղալով 29 տարի (ներառյալ երիտասարդական տարիները)[3]։ Ասիլյանը Հունաստանի կանանց ջրագնդակի լիգայի պատմության մեջ ռեկորդային՝ 703 գոլի հեղինակ է։ Այդ արդյունքին նա հասել է 15 տարում (1992-2007)[4]։ Ասիլյանը «Օլիմպիակոսի» կազմում հաղթել է Հունաստանի 2 առաջնությունում (1994–95, 1997–98) և չորրորդ տեղն է զբաղեցրել 1995–96 թվականների LEN Եվրոպայի գավաթի խաղարկությունում[5][6]։

2004 թվականի Աթենքի ամառային Օլիմպիական խաղերում Հունաստանի հավաքականի կազմում նա արժանացել է արծաթե մեդալի[7][8]։ Դիմիտրա Ասիլյանն այդ թիմի ավագն էր[9]։ Այդ մրցաշարում Ասիլյանը դարձել է 3 գոլի հեղինակ (Ավստրալիա՝ 2, Ռուսաստան՝ 1)[10]։

Դիմիտրա Ասիլյանը 8 գոլ է խփել 1999 թվականին Պրատո քաղաքում կայացած ջրագնդակի կանանց Եվրոպայի առաջնությունում, որտեղ Հունաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Στατιστικές ματιές στην Α1 Ανδρών και Γυναικών».
  2. Athlitiki Icho "Αθλητική Ηχώ" newspaper archive, 27 July 2000, page 37: Δήμητρα Ασιλιάν: Πήγε στον Ολυμπιακό 6 χρονών – 22 χρόνια παρουσίας στον Ολυμπιακό (in Greek)
  3. Αφιέρωμα στα Πρωταθλήματα Α1 Ανδρών και Γυναικών. Hellenic Swimming Federation official website (koe.org.gr), 15 October 2014 (in Greek)
  4. Στατιστικές ματιές στην Α1 Ανδρών και Γυναικών. Hellenic Swimming Federation official website (koe.org.gr), 6 October 2015 (in Greek)
  5. Χτυποκάρδια στο Παπαστράτειο(չաշխատող հղում) gavros.gr, 27 December 2013 (in Greek)
  6. Υπέγραψαν Ασιλιάν και Κανελλοπούλου στη Ν.Ε.Λ Արխիվացված 2018-02-22 Wayback Machine. lamiareport.gr, 16 June 2011 (in Greek)
  7. 26/08/2004: Ημέρα Εθνικής Υπερηφάνειας Արխիվացված 2017-05-06 Wayback Machine, waterpolonews.gr (in Greek)
  8. "2004 Summer Olympics – Athens, Greece – Water Polo" Արխիվացված 2008-08-18 Wayback MachinedatabaseOlympics.com (Retrieved on May 12, 2008)
  9. «Women's water polo team beats Australia to romp to the final». ekathimerini.com. 25.08.2004. Վերցված է 25.08.2004-ին.
  10. «Dimitra Asilian at Olympics at Sports-Reference.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]