Jump to content

Դիմերկապրոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմերկապրոլ
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար59-52-9
PubChem CID3080
DrugBankDB06782
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.394 Խմբագրել Վիքիդատայում

Դիմերկապրոլ, դեղամիջոց, հայտնի է նաև Բրիտանական հակալյուիզիտ, արսենի, սնդիկի, ոսկու և կապարի հակաթույն[1] ։ Պակաս արդյունավետությամբ օգտագործվում է նաև ծարիրով, թալիումով և բիսմուտով թունավորումների դեպքում[1][2] ։ Կիրառվում է միջմկանային ներարկումների միջոցով[1]։

Կողմնակի երևույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար որպես կողմնակի երևույթներ դիտվում է արյան ճնշման բարձրացում, ցավ ներարկման հատվածում, փսխում և տենդ[1] ։ Խորհուրդ չի տրվում օգտագործել գետնանույշի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց[1]։ Կասկածներ կան հղիության ընթացքում պտղի վրա ունեցած բացասական ազդեցության վերաբերյալ[1]։ Դիմերկապրոլի հակատոքսիկ ազդեցությունը պայմանավորված է նրա՝ ծանր մետաղներին կապելու հատկության հետ[1]։

Դիմերկապրոլը առաջին անգամ սինթեզվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում[3]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ներառել է առաջին անհրաժեշտության դեղամիջոցների ցանկում[4] ։ ԱՄՆ-ում այս դեղամիջոցով բուժման կուրսը արժե 200 ամերիկյան դոլար[5]։

Բժշկական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմերկապրոլը կիրառվում է կապարով և արսենով թունավորումների դեպքում[6][7] ։ Այն նաև քիմիական զենք Լյուիզիտի հակաթույնն է։ Դիմերկապրոլը ունի արտահայտված կողմնակի երևույթներ և այդ պատճառով գիտնականները զբաղված են պակաս թունավոր անալոգի ստեղծման աշխատանքներով։

Վիլսոնի հիվանդությունը գենետիկ խանգարում է, որի ժամանակ պղինձը կուտակվում է լյարդում՝ առաջացնելով էնդոգեն թունավորում։ Դիմերկապրոլը պղնձի հետ առաջացնում է խելատային կոմպլեքսներ և այդ պատճառով կիարռվում է Վիլսոնի հիվանդության բուժման համար[8]։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենը և ծանր մետաղները միանում են բազմաթիվ ֆերմենտների թիոլային խմբերի հետ՝ առաջացնելով խելատային կոմպլեքսներ։ Վերջիններիս պատճառով այդ ֆերմենտները կորցնում են իրենց կենսաբանական ակտիվությունը՝ բերելով նյութափոխանակության տարաբնույթ խանգարումների[9]։ Դիմերկապրոլը ծանր մետաղների հետ խելատային կոմպլեքսներ է առաջացնում, իսկ վերջիններս հյուսվածքներից արյան միջոցով անցնում է մեզի մեջ և դուրս գալիս օրգանիզմից[10]։

Դիմերկապրոլը բավականին տոքսիկ դեղամիջոց է և կարող է բերել արսենի՝ որոշ օրգաններում կոտակումների։ Ունի լուրջ կողմնակի երևույթներ, ընդհուպ մինչև նեֆրիտներ և հիպերտենզիա։ Դիմերկապրոլը առաջացնում է կայուն խելատային կոմպլեքսներ սնդիկի, ծարիրի, բիսմութի, կադմիումի, քրոմի, կոբալտի, ոսկու և նիկելի հետ և այդ պատճառով օգտագործվում է այս մետաղներով թունավորումների դեպքում։

Այն առաջին անգամ սինթեզվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Օքսֆորդի կենսաքիմիկոսների կողմից և նախատեսված էր որպես Լյուիզիտ քիմիական զենքի հակաթույն[11][12] ։

  • Պենիցիլամին
  • Ծանր մետաղներով թունավորումներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Dimercaprol». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 62. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Greenwood, David (2008). Antimicrobial Drugs: Chronicle of a Twentieth Century Medical Triumph (անգլերեն). OUP Oxford. էջ 281. ISBN 9780199534845. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 470. ISBN 9781284057560.
  6. Flora, SJ; Pachauri, V (2010), «Chelation in metal intoxication», International Journal of Environmental Research and Public Health, 7 (7): 2745–2788, doi:10.3390/ijerph7072745, PMC 2922724, PMID 20717537.{{citation}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. «WHO Model List of Essential Medicines» (PDF). World Health Organization. October 2013. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  8. Leggio, L; Addolorato, G; Abenavoli, L; Gasbarrini, G (2005). «Wilson's disease: clinical, genetic and pharmacological findings». International journal of immunopathology and pharmacology. 18 (1): 7–14. doi:10.1177/039463200501800102. PMID 15698506.
  9. Goldman M, Dacre JC. (1989) Lewisite: its chemistry, toxicology, and biological effects. Rev Environ Contam Toxicol 110: 75-115
  10. https://toxnet.nlm.nih.gov/cgi-bin/sis/search/a?dbs+hsdb:@term+@DOCNO+4004
  11. Domingo Tabangcura, Jr.; G. Patrick Daubert. «British anti-Lewisite». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին.
  12. Peters, R; Stocken, L; Thompson, R. (1945). «British Anti-Lewisite (BAL)». Nature. 156 (3969): 616–619. doi:10.1038/156616a0. PMID 21006485.