Դեյվիդ Բոուիի արձան
Դեյվիդ Բոուիի արձան | |
---|---|
տեսակ | արձան |
քանդակագործ | Էնդրյու Սինքլեր |
տարի | 2018 |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | բրոնզ |
քաղաք | Էյլսբերի |
պատկերված են
| |
Earthly Messenger Վիքիպահեստում |
Դեյվիդ Բոուիի արձան (անգլ.՝ Statue of David Bowie), բրոնզե քանդակ, որը ստեղծել է Էնդրյու Սինքլերը և բրոնզից ձուլել է Փոլ Օ'Բոյլը։ Արձանը գտնվում է Էյլսբերիի (Բաքինգհեմշիր, Մեծ Բրիտանիա) Շուկայի հրապարակում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակը գտնվում է Էյլսբերիի Շուկայի հրապարակում։ Այդ քաղաքում Դեյվիդ Բոուին առաջին անգամ ելույթ է ունեցել Զիգգի Սթարդաստի կերպարով։ Հովարդ Ջոնսի գլխավորությամբ հանդիսավոր բացման միջոցառումը տեղի է ունեցել 2018 թվականին։ Բոուիին (2002 թվականի կերպարով) պատկերող արձանը, ինչպես նաև նրա բազմաթիվ ալտեր էգոները (Զիգգին՝ առաջին պլանում), որը երաժիշտը հորինել է իր երկար տարիների կարիերայի ընթացքում, ստացել է «Երկրային ավետաբեր» անվանումը։ Քանդակից վերև տեղադրված են բարձրախոսներ, որոնցից ամեն ժամ հնչում են դերասանի տարբեր երգեր[1]։
Քանդակն արտացոլում է Բոուիի բազմադիմությունը. նա ոչ միայն լավ երգիչ էր, այլև դերասան և բացառիկ լավ պարող, ինչն արտացոլված է կենտրոնական մասում, որտեղ Բոուին պատկերված է շարժման մեջ[2]։
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակը ստեղծելու համար 100000 ֆունտ ստեռլինգ գումարը հավաքվել է դրամաշնորհով և քրաուդֆանդինգով՝ Pledge Music առցանց հարթակի միջոցով։ Աշխատանքն իրականացվել է երաժշտական պրոմոուտեր Դեյվիդ Սթոփսի ղեկավարությամբ, որը հայտնել է, որ «արվեստի այս ստեղծագործությունը հանրային սեփականություն է, և մենք ամեն օր հետևելու ենք դրան։ Այնտեղ կա տեսախցիկ, որն աշխատում է շուրջօրյա և առանց հանգստյան օրերի…»[3][4]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանը հակասական արձագանքների է արժանացել։ Այսպես, Artlyst առցանց ամսագրի մեկնաբանն այն անվանել է «գարշելի», վատ հետագծված, և պարզապես անհարիր է Բոուիի մակարդակի մարդուն, որը հայտնի էր կերպարվեստի հանդեպ իր սիրով։ Արվեստի բրիտանական առաջատար տեղեկատվական կայքը նշել է նաև, որ Բոուին արվեստի գործերի գիտակ էր և իրական հավաքորդ[5] և արձանն անվանել է «չափազանց անճաշակ» և «վանող քիթչի» օրինակ[6]։ Sony Music-ի գլխավոր տնօրեն Ռոբ Սթրինգերը քանդակն անվանել է «գեղեցիկ»[7]։
Վանդալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացումից 48 ժամ չանցած՝ արձանը ենթարկվել էր վանդալության։ Նրանից առաջ գրվել էր. «Սկզբում կերակրեք անտուններին», մոտակա պատին՝ «RIP DB», իսկ բուն արձանը՝ նախշվել էր[1]։
2018 թվականի հոկտեմբերին արձանը երկրորդ անգամ է ենթարկվել վանդալության. քանդակը, որոշ մայթեր, դռներ և գովազդային վահանակներ պատվել են գրաֆիտիով[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Musical David Bowie statue vandalised». www.bbc.co.uk. 2018 թ․ մարտի 27. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ A.O. Scott. «'Moonage Daydream' Review: David Bowie's Sound and Vision». New York Times (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Laura Snapes. «'Feed the homeless first': new David Bowie statue vandalised». theguardian.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Musical David Bowie statue unveiled». www.bbc.co.uk. 2018 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Scott Reyburn. «David Bowie's Seal of Approval Bolsters Art at Auction». New York Times (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «David Bowie Statue Not Fitting A Man Who Loved Fine Art». Artlyst Ltd. (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «David Bowie Statue Not Fitting A Man Who Loved Fine Art». Artlyst. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Aylesbury's David Bowie statue vandalised..again». Mix 96. 2018 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.