Դեհիդրատացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեհիդրատացում (դե... և հունարեն՝ ηδωρ - ջուր), օրգանական կամ անօրգանական միացություններից ջրի պոկում։ Հիդրատացման հակադարձ ռեակցիան է։ Իրականացվում է ջերմային կամ քիմիական ճանապարհով։ Առաջինը կատարում են տաքացնելու միջոցով, սովորաբար կատալիզատորների առկայությամբ, օրինակ, էթիլենի ստացումը Էթիլալկոհոլից Аl2О3-ի առկայությամբ, 300-400 °C-ում՝ СН3СН2ОН→СН2 =CH2+ H2O։ Քիմիական ճանապարհով այս պոկումը կատարվում է խիտ ծծմբական թթվի միջոցով 170 °C-ում։ Դեհիդրատացումը կարող է լինել ներմոլեկուլային և միջմոլեկուլային։ Վերոհիշյալ եղանակով էթիլենի ստացումը ներմոլեկուլային դեհիդրատացում է, իսկ դիէթիլեթերի ստացումը էթիլալկոհոլից, ծծմբական թթվի օգնությամբ՝ միջմոլեկուլային դեհիդրատացում է անօրգանական միացությունների, օրինակ, ազոտական թթվի դեհիդրատացումը կատարվում է ֆոսֆորի հնգօքսիդի՝ Р2O5, առկայությամբ՝ 2НNO3→H20+N2O5։ Դեհիդրատացումը կատարվում է նաև օրգանիզմում՝ ֆերմենտների ազդեցությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 336