Դեգուի մետրոպոլիտենի հրդեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեգուի մետրոպոլիտենի հրդեհ (Հարավային Կորեա) պատահել է 2003 թվականի փետրվարի 18-ին։ Այս աղետը համարվում է մետրոյի պատմության ամենախոշոր իրադարձությունը։ Հրդեհի ժամանակ ունեցել են 198 զոհ և 147 վիրավոր։ Հրդեհն իրականացրել է 56-ամյա հոգեկան հիվանդ Կիմ Դեhանը։ ( կորեերեն՝ 김대한?, 金大漢?):

Հրդեհիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհիչը 56-ամյա անգործ Կիմ Դեխան էր, որը նախկինում տաքսու վարորդ էր։ Իր բառերով նա ուզում էր վերջ տալ իր կյանքին ինքնասպանությամբ և ուզում էր մեռնել ուրիշ մարդկանց հետ այլ ոչ թե միայնակ։ Անցյալում նա հոգեբանական օգնության է դիմել։ Նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակը կտրուկ վատացել է ինսուլտից հետո։ Կիմ Դեhանը գոհ չէր իիրեն ցուցաբերված բուժօգնությունից, սպառնում էր իր բժշկին, սպառնում էր որ իր հարազատների ներկայությամբ կայրի հիվանդանոցը իրեն վատ բուժելու համար։ Որդու խոսքերով նա ցանկանում էր մահանալ և նույնիսկ բժկին և ոստիկանին խնդրում էր, որպեսզի սպանեն իրեն[1]։

Հրդեհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Դեhանը մտնում է գնացքի վագոն ձեռքին մի արկղ, որը արտաքինից նման էր կաթի ստվարաթղթե կապոցի, արկղի մեջ կար դյուրավառ հեղուկ, նա փորձում է այրել այն վառիչի օգնությամբ։ Մյուս ուղևորները փորձեցին կանգնեցնել նրան, սակայն բռնկված ծեծկրտուքի ժամանակ Կիմ Դեhանին միևնույն է հաջողվում է այրել տաք հեղուկը։ Կրակը մի անգամից տարածվեց ամբողջ գնացքում և անցավ մյուս գնացքին, որը կանգնած էր կայարանում։ Մյուս գնացքում ավելի շատ տուժածներ եղան, քանի որ կրակը անշարժացրել էր դռները և ուղևորները հայտնվել էին ծուղակում[2]։ Հրդեհիչը թեթև այրվածքներ էր ստացել։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանությունները խոստանում են բարելավել մետրոյի կայարանի անվտանգության համակարգը և մեծացնել մետրոյի վագոնների ինտերիերի հրակայունությունը, սակայն այդ աշխատանքը մի քանի ամսով դադարեցվել է։

2004 թվականի հունվարի 7-ին Տեգուի բարձրագույն խորհուրդը հանցագործին դատապարտել են ցմահ տաժանակիր աշխատանքների։ Նա մահացել է նույն թվականի օգոստոսի 31-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]