Դավիթ Արշակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Արշակյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 16, 1994 (29 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հասակ 1,95սմ
Քաշ 90 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ««Չիկագո»»
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 - 2014 Հայաստան «Միկա» 3 (0)
2014 - 2016 Լիտվա «Տրակայ» 51 (34)
2016-ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Չիկագո» 11 (1)
Ազգային հավաքական
2015 - 2016 Հայաստան Հայաստան Մ-21 1 (0)
2016 - այժմ Հայաստան Հայաստան 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դավիթ Ռուդոլֆի Արշակյան (օգոստոսի 16, 1994(1994-08-16)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ ֆուտբոլիստ, «Տրակայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Արշակյանը ծնվել է 1994 թվականին Սանկտ-Պետերբուրգում։ Պատանեկան տարիքում մարզվել է «Զենիթի» մարզադպրոցում։ Դրանից հետո փորձաշրջաններ է անցել Սամարայի «Կռիլյա Սովետովում» եւ Մոսկվայի «Լոկոմոտիվում»։ Անցած տարիների ընթացքում հասցրել է մարզվել եւ փորձաշրջաններ անցել ֆրանսիական «Նանտ» եւ «Սենտ-Էտիեն» ակումբներում, Հռոմի «Լացիոյում», մարզվել է նաեւ բելառուսական թիմերում։ Վերջին տարիներին հասցրել է ներկայացնել, նույնիսկ, Երևանի «Միկան»։

Ներկա պահին ելույթներ է ունենում լիտվական «Տրակայում»։ Անցած մրցաշրջանի արդյունքներով Դավիթ Արշակյանը ճանաչվել է Լիտվայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Խփած 25 գոլով զբաղեցրել է երկրորդ տեղը ռմբարկուների ցուցակում, իսկ «Տրակայը» դարձել է արծաթե մեդալակիր։ Ընթացիկ առաջնությունում հասցրել է աչքի ընկնել գոլերով։ Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում գրավել է չեմպիոն «Ժալգիրիսի» դարպասը, իսկ օրերս աչքի է ընկել առաջնության հերթական տուրի «Ստումբրասի» հետ խաղում։

Դավիթ Արշակյանը անցած տարվա ապրիլին տված հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ ռուսական անձնագիր ունի և եթե հրավեր ստանա Ռուսաստանի հավաքականից, ապա մեծ հաճույքով կընդունի այն։ Բանն այն է, որ ժամանակին նրան հրավիրել են Հայաստանի երիտասարդական հավաքական եւ թիմի կազմում մասնակցել է երկու հավաքի եւ ընկերական հանդիպումների։ Հարձակվողի խոսքերի համաձայն՝ նրան խոստացել են, որ ինքը լինելու է երիտասարդական հավաքականի վերջնական ցուցակում, որը մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերին, սակայն որոշ ժամանակ անց մարզչին փոխել են եւ նրա մասին մոռացել։ Արշակյանը նշել էր, որ իրեն ասել էին, որ եթե նույնիսկ մարզիչ փոխվի, միևնույն է ինքը կլինի հավաքականի կազմում, բայց արդյունքում ոչ մի հրավեր այլեւս չի ստացել։

Դավիթ Արշակյանի մասին երիտասարդական հավաքականից հիշեցին միայն անցած տարվա օգոստոսին։ 2017 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրված 23 ֆուտբոլիստների թվում էր նաև Արշակյանը, սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով չմասնակցեց խաղին։ Դրանից հետո Արշակյանը չէր միանում երիտասարդական հավաքականին վերը նշված խնդրի պատճառով և ահա երեկ պարզ դարձավ, որ նրան կրկին հրավիրել են երիտասարդական հավաքական, ինչպես նաև նրա անունն ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված խաղացողների ցուցակում։ Ազգային ընտրանին Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ պատրաստվելու է մարտի 25-ին կայանալիք Հայաստան – Բելառուս ընկերական խաղին։

Խաղաոճը

Դավիթ Արշակյանը բարձրահասակ ֆուտբոլիստ է, ով հաջող է խաղում մրցակցի տուգանային հրապարակում։ Հազվադեպ է աչքի ընկնում հեռահար կամ բարդ դիրքերից կատարած հարվածներով։ Պարզապես կարողանում է ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում։ Օժտված է գոլային հոտառությամբ, ինչը թույլ է տալիս Արշակյանին ճիշտ դիրք գրավել մրցակցի տուգանային հրապարակում։ Լավ է խաղում նաև գլխով և այս հանգամանքը կարող են օգտագործել ազգային հավաքականի մարզիչները՝ շեշտը դնելով եզրից բարձրից կատարած փոխանցումների վրա։ Խաղային թերությունների մասին դժվար է խոսել, հատկապես, նրա անցկացրած վերջին մրցաշրջանից հետո։ Միակ հարցը՝ Լիտվայի առաջնության խաղամակարդակն է։ Արդյո՞ք Լիտվայում խփած բազմաթիվ գոլերը կարող են մեզ հիմք տալ ակնկալել նույնը ազգային հավաքականում։ Դա արդեն ցույց կտա ժամանակը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2013 մրցաշրջանում ելույթ է ունեցել «Միկա» ակումբում՝ կնքելով իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Այն ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը հայկական ակումբում անցկացրել էր մի քանի հանդիպում, իսկ 2013 թվականի հունիսին վերադարձել հայրենի Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջին քայլերն էր կատարել ֆուտբոլում։

«Տրակայ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-16 թվականներին Դավիթ Արշակյանը դարձել է Լիտվայի առաջնության իսկական հայտնությունը։ Տեղական «Տրակայի» կազմում անցկացրած մեկնարկային մրցաշրջանի 34 խաղում ֆուտբոլիստը խփել է 25 գոլ և զբաղեցրել 2-րդ տեղը լավագույն ռմբարկուների ցուցակում։

«Չիկագո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)