Jump to content

Դասակարգում (տրամաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դասակարգում (այլ կիրառումներ)

Դասակարգում, այդպես է կոչվում տրամաբանական բաժանումը, երբ այն կիրառվում է գիտության մեջ։ Գիտության օբյեկտների հիմնական դասակարգումը կատարվում է ըստ նրանց էական հատկանիշների (այսպես կոչված՝ բնական դասակարգման, օրինակ, բառերի դասակարգման ըստ նրանց խոսքի մասային հատկանիշների)։ Բայց որոշ դեպքերում դասակարգման հիմք կարող են ընդունվել նաև օբյեկտների ոչ էական հատկանիշները, եթե դա նպատակահարմար է որևէ մասնավոր նկատառումով (այսպես կոչված՝ արհեստական դասակարգումը, օրինակ, բառերի այբբենական դասակարգման բառարաններ կազմելիս)։ Մեկ դասակարգումը ենթադրում է օբյեկտի ընձեռած հնարավորությունների սահմաններում տարբեր մակարդակներում հաջորդաբար կատարվող մի քանի բաժանումներ (օբյեկտի բաժանումը տեսակների, տեսակների բաժանումը ենթատեսակների և այլն)։ Բաժանումների այդ համակարգում մասնավորապես ընդունվում է տեսակների ու ենթատեսակների թվարկման որոշակի կարգ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 295