Դանսա (զբոսայգի)
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Երկիր | Չինաստան |
Վարչատարածք | Գանսու |
Տեղագրություն | Linze County? |
Հիմնվել է | 2011 |
Մակերես | 510 կմ² |
Ջանգեյ Դանսա՝ զբոսայգի դանսա․ գտնվում է Ջանգեյ քաղաքի մոտակայքում՝ Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգում։ Այգին ընդգրկում է 510 կմ² տարածք։ Նախկինում գավառական պուրակ և հայտնի գեղատեսիլ վայրը, 2011 թվականի նոյեմբերին ստացավ ազգային զբոսայգու կարգավիճակ։ Հայտնի իր գունագեղ ժայռերով, այգին չինական ԶԼՄ-ի կողմիվ շնորհվեց որպես Չինաստանի ամենագեղեցիկ լանդշաֆտային կազմավորումներից մեկը[1]։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգին տեղակայված է Քիլիանշան լեռնաշղթայի հյուսիսային նախալեռներում, Լինցե և Սունան շրջաններում, որոնք ղեկավարվում են Գանսուի նահանգի Ջանգեյի քաղաքային շրջանի վարչակազմի կողմից։ Դանսայի հիմնական բնակավայրերը Քանգլ և Բայեն գյուղերն են[1]։
Այգու կենտրոնական հատվածը՝ Լինցե Դանսա գեղատեսիլ վայրը, գտնվում է Ջանգեյ քաղաքից 30 կմ արևմուտք և Լինցե շրջանից 20 կմ հարավ։ Սա այգու առավել հարմարավետ և հաճախ այցելվող հատվածն է[1]։ Մեկ այլ գեղատեսիլ տարածք Բինգգոուն գտնվում է Լիյուեն գետի հյուսիսային ափին, որը պաշտոնապես բացվել է 2014 թվականի օգոստոսի 3-ին[2]։ Բինգգոուն ընդգրկում է 300 կմ² տարածք, իսկ ծովի մակերևույթից բարձր է 1500-2500 մ[2]։ Երրորդ տարածքը, Սունան Դանսա գեղատեսիլ վայրը, գտնվում է Գանջունում՝ Լինցեից հարավ։
Բնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջանգեյ Դանսան հայտնի է իր անսովոր գույնի ժայռերով, որոնք հարթ և սուր են և հասնում են մի քանի հարյուր մետր բարձրության։ Դրանք ձևավորվում են ավազաքարի և այլ հանքանյութերի հանածոներով, որոնք ձևավորվել են այստեղ ավելի քան 24 միլիոն տարվա ընթացքում։ Արդյունքում ձևավորվեց մի տեսակ շերտավոր տորթ, որը առաջացավ նույն տեկտոնական թիթեղների շարժման արդյունքում, որի շնորհիվ ձևավորվեց Հիմալայների մի հատվածը։ Քամին, անձրևն ու ժամանակը այստեղ ստեղծել են ժայռերի անսովոր ձևեր, այդ թվում աշտարակների նման ձորեր սյուներով, որոնք տարբեր գույներով, նախշերով և չափերով են[3]։
Մեդիա և տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին 34 խոշորագույն մեդիաները ներկայացնող լրագրողների կողմից Ջանգեյ Դանսան ճանաչվեց Չինաստանի ամենագեղեցիկ ռելիեֆներից մեկը[1]։ 2009 թվականին National Geographic ամսագրի չինական տարբերակը Ջանգեյ Դանսան անվանեց Չինաստանի «վեց ամենագեղեցիկ լանդշաֆտային կազմավորումներից» մեկը։ Այգին դարձել է գլխավոր տուրիստական գրավչությունը Ջանգեյի շրջակայքում։ Որպեսզի այցելուների համար ավելի հեշտ լիներ ուսումնասիրել ժայռային կազմավորումները կառուցվել են մեծ թվով փայտե տախտակամածեր և մերձատար ճանապարհներ։ 2014 թվականին ենթակառուցվածքների բարելավման համար 100 միլիարդ յուան է ներդրվել Բինգգոուի տարածքում[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- GSJW (2013 թ․ հունիսի 17). «张掖丹霞国家地质公园» [Zhangye Danxia National Geological Park] (չինարեն). Gansu Provincial Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- Yong, Cao (2014 թ․ օգոստոսի 4). «张掖丹霞国家地质公园冰沟丹霞景区正式揭牌» [Binggou Danxia Scenic Area of Zhangye Danxia National Geological Park inaugurated] (Chinese). Phoenix TV.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Chapple, Amos; Rex, Features. «Picture gallery: Colourful rock formations in the Zhangye Danxia Landform Geological Park». Telegraph. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 GSJW, 2013
- ↑ 2,0 2,1 2,2 Yong, 2014
- ↑ Chapple, Rex