Դանսա (զբոսայգի)
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Գանսու |
Տեղագրություն | Linze County? |
Հիմնվել է | 2011 |
Ջանգեյ Դանսա՝ զբոսայգի դանսա․ գտնվում է Ջանգեյ քաղաքի մոտակայքում՝ Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգում։ Այգին ընդգրկում է 510 կմ² տարածք։ Նախկինում գավառական պուրակ և հայտնի գեղատեսիլ վայրը, 2011 թվականի նոյեմբերին ստացավ ազգային զբոսայգու կարգավիճակ։ Հայտնի իր գունագեղ ժայռերով, այգին չինական ԶԼՄ-ի կողմիվ շնորհվեց որպես Չինաստանի ամենագեղեցիկ լանդշաֆտային կազմավորումներից մեկը[1]։
Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգին տեղակայված է Քիլիանշան լեռնաշղթայի հյուսիսային նախալեռներում, Լինցե և Սունան շրջաններում, որոնք ղեկավարվում են Գանսուի նահանգի Ջանգեյի քաղաքային շրջանի վարչակազմի կողմից: Դանսայի հիմնական բնակավայրերը Քանգլ և Բայեն գյուղերն են[1]:
Այգու կենտրոնական հատվածը՝ Լինցե Դանսա գեղատեսիլ վայրը, գտնվում է Ջանգեյ քաղաքից 30 կմ արևմուտք և Լինցե շրջանից 20 կմ հարավ: Սա այգու առավել հարմարավետ և հաճախ այցելվող հատվածն է[1]: Մեկ այլ գեղատեսիլ տարածք Բինգգոուն գտնվում է Լիյուեն գետի հյուսիսային ափին, որը պաշտոնապես բացվել է 2014 թվականի օգոստոսի 3-ին[2]: Բինգգոուն ընդգրկում է 300 կմ² տարածք, իսկ ծովի մակերևույթից բարձր է 1500-2500 մ[2]: Երրորդ տարածքը, Սունան Դանսա գեղատեսիլ վայրը, գտնվում է Գանջունում՝ Լինցեից հարավ:
Բնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջանգեյ Դանսան հայտնի է իր անսովոր գույնի ժայռերով, որոնք հարթ և սուր են և հասնում են մի քանի հարյուր մետր բարձրության: Դրանք ձևավորվում են ավազաքարի և այլ հանքանյութերի հանածոներով, որոնք ձևավորվել են այստեղ ավելի քան 24 միլիոն տարվա ընթացքում: Արդյունքում ձևավորվեց մի տեսակ շերտավոր տորթ, որը առաջացավ նույն տեկտոնական թիթեղների շարժման արդյունքում, որի շնորհիվ ձևավորվեց Հիմալայների մի հատվածը: Քամին, անձրևն ու ժամանակը այստեղ ստեղծել են ժայռերի անսովոր ձևեր, այդ թվում աշտարակների նման ձորեր սյուներով, որոնք տարբեր գույներով, նախշերով և չափերով են[3]:
Մեդիա և տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին 34 խոշորագույն մեդիաները ներկայացնող լրագրողների կողմից Ջանգեյ Դանսան ճանաչվեց Չինաստանի ամենագեղեցիկ ռելիեֆներից մեկը[1]: 2009 թվականին National Geographic ամսագրի չինական տարբերակը Ջանգեյ Դանսան անվանեց Չինաստանի «վեց ամենագեղեցիկ լանդշաֆտային կազմավորումներից» մեկը: Այգին դարձել է գլխավոր տուրիստական գրավչությունը Ջանգեյի շրջակայքում: Որպեսզի այցելուների համար ավելի հեշտ լիներ ուսումնասիրել ժայռային կազմավորումները կառուցվել են մեծ թվով փայտե տախտակամածեր և մերձատար ճանապարհներ: 2014 թվականին ենթակառուցվածքների բարելավման համար 100 միլիարդ յուան է ներդրվել Բինգգոուի տարածքում[2]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- GSJW (2013-06-17)։ «张掖丹霞国家地质公园» [Zhangye Danxia National Geological Park] (չինարեն)։ Gansu Provincial Government։ Վերցված է 12 սեպտեմբեր 2014
- Yong Cao (2014-08-04)։ «张掖丹霞国家地质公园冰沟丹霞景区正式揭牌» [Binggou Danxia Scenic Area of Zhangye Danxia National Geological Park inaugurated] (Chinese)։ Phoenix TV
- Chapple, Amos; Rex, Features։ «Picture gallery: Colourful rock formations in the Zhangye Danxia Landform Geological Park»։ Telegraph։ Վերցված է 11 սեպտեմբեր 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 GSJW, 2013
- ↑ 2,0 2,1 2,2 Yong, 2014
- ↑ Chapple, Rex