Դանիելե Օրսատո
Դանիելե Օրսատո | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեքիո Մաջորե, Վիչենցա, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար |
Զբաղեցրած պաշտոններ | ՖԻՖԱ-ի մրցավար |
Daniele Orsato Վիքիպահեստում |
Դանիելե Օրսատո (նոյեմբերի 23, 1975, Մոնտեքիո Մաջորե, Վիչենցա, Վենետո, Իտալիա)[1], իտալացի ֆուտբոլային մրցավար։ Իր կարիերայի ընթացքում, որը տևել է երեք տասնամյակ, Օրսատոն դատեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը և մրցանակներ ստացավ ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայից։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրսատոն ՖԻՖԱ-ի մրցավար է դարձել 2010 թվականին[2]։ Նա աշխատել է որպես մրցավար 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերում[3] և Եվրո-2012[4]։
Օրսատոն դատել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2012/13, 2013/14 և 2014/15 թվականների հանդիպումները[5]։
2016 թվականին Օրսատոն դատեց ՊՍՎ Էյնդհովենի և Մադրիդի «Ատլետիկոյի» միջև ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի 16-րդ տուրի հանդիպումը[5]։
2017 թվականի մարտի 14-ին Օրսատոն դատեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի 16-րդ տուրի «Լեսթեր Սիթի»-«Սևիլիա» հանդիպումը[6]։
2018 թվականի ապրիլի 28-ին նա դատեց Ա Սերիայի հանդիպումը Միլանի «Ինտերի» և «Յուվենտուսի» միջև, որտեղ նրա որոշ որոշումներ շատ հակասություններ առաջացրեցին, այդ թվում՝ նա երկրորդ դեղին քարտը ցույց չտվեց «Յուվենտուսի» խաղացող Միրալեմ Պյանիչին։ Ինքը՝ Օրսատոն, տարիներ անց ընդունեց իր սխալը[7]։
2018 թվականի հուլիսի 1-ին Օրսատոն նշանակվել է վար-ի մրցավար՝ ԱԱ-2018-ի Խորվաթիա-Դանիա խաղում։
2019 թվականի փետրվարի 12-ին Օրսատոն դատեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի միջև 16-րդ տուրի առաջին հանդիպումը։ Նա 10 դեղին քարտ է բաժանել (6-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 4-ը՝ ՊՍԺ-ի) և 89-րդ րոպեին հեռացրել է Պոլ Պոգբային։
Օրսատոն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2020 թվականի եզրափակչի մրցավարն էր «Պարի Սեն Ժերմենի» և Մյունխենի «Բավարիայի» միջև[8]։
Նա նաև դատեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021 թվականի կիսաեզրափակչի «Չելսի»-«Ռեալ» պատասխան հանդիպումը։
2020 թվականին Օրսատոն IFFHS-ի կողմից ճանաչվեց Այս օրացուցային տարվա լավագույն մրցավար[9]։
2022 թվականի նոյեմբերի 20-ին Օրսատոն նշանակվել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպման մրցավար հյուրընկալող երկրների՝ Քաթարի և Էկվադորի միջև[10]։
2022 թվականի դեկտեմբերի 13-ին Օրսատոն դատեց Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականների միջև Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ նա քննադատության ենթարկվեց «Ոսկե գնդակի» դափնեկիր և Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչի կողմից ՝ նրան անվանելով «ամենավատ» մրցավարներից մեկը՝ իր խաղը անվանելով «աղետ»[11]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Profile». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ FIFA. "Italy: Referees". Retrieved on 17 May 2013.
- ↑ FIFA. "Match Report - Moldova - Montenegro 0:1 (0:0)". 22 March 2013. Retrieved on 17 May 2013.
- ↑ UEFA. "Georgia 1-2 Greece". 11 October 2011. Retrieved on 17 May 2013.
- ↑ 5,0 5,1 «Palmares for Daniele Orsato». WorldrReferee.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Orsato pitará en Leicester: con él, el Sevilla ganó en Villarreal». AS.com. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «L'arbitro Orsato ammette l'errore in Inter-Juve del 2018». La Repubblica. 2021 թ․ փետրվարի 28.
- ↑ «Referee team appointed for UEFA Champions League final in Lisbon». UEFA. 2020 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «IFFHS». www.iffhs.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «FIFA». www.fifa.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Luka Modric says referee was a 'disaster' in Croatia's World Cup loss to Argentina, wishes Lionel Messi luck». Eurosport. 2022 թ․ դեկտեմբերի 14.