Դանիել Սուելո
Դանիել Սուելո | |
---|---|
Ծնվել է | 1961 |
Ծննդավայր | Դենվեր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դանիել Ջեյմս Շելաբառգերը անգլ.՝ Daniel James Shellabarger (հայտնի՝ որպես Դանիել Սուելո. մարդ, ով հրաժարվեց փողից) ծնվել է 1961 թ-ին Արվանդայում, Կոլորադո (Դենվեր քաղաքի արվարձան)[1]։ Ամերիկացի, ով 2000 թ-ին որոշում է ամբողջովին հրաժարվել փողից։ Նա ներկայումս ապրում է Մոաբ քաղաքի (Ուտահի նահանգ) հարևանությամբ գտնվող քարանձավներից մեկում[1]։
2000 թ-ին 39 տարեկան հասակում Սուելոն, թողնելով իր ողջ խնայողությունները (30 դոլար) հեռախոսի խցիկում, որոշում է ապրել առանց փողի։ Սուելոն չունի բանկային հաշիվ և չի վճարում հարկեր։ Նա սնվում է վայրի մրգերով, բույսերով, ճանապարհներին մեքենաների կողմից սպանված կենդանիներով՝ օգտագործելով նաև ժամկետ անց սնունդ[2]։ Սուելոն օգտագործում է այն, ինչ տրվում է անվճար։ Նա հաճախ աշխատում է առանց վարձատրության։ Չնայած նրան, որ նա ապրում է քարաձավում, նա վարում է հասարակական ակտիվ կյանք։ Սուելոն հաճախ ճանապարհորդում է հեծանիվով, բեռնատար գնացքներով և ճանապարհին հանդիպող պատահական մեքենաներով։
Սուելոն հայտնի դարձավ 2009 թվականի հոկտեմբերին, երբ նրա մասին գրեց «Details» ամսագիրը[3]։ Այս հոդվածը տարածվեց մի շարք կայքերի կողմից, ինչպես օրինակ «The Guardian» Մեծ Բրիտանիա[4], «The Huffington Post»[5] և «Matador Change»[6]: Սուելոն 2009 թվականի սեպտեմբերին հարցազրույց տվեց BBC-ին[7], 2009 թվականի նոյեմբերին «The Denver Post»-ին[8] և «Brazilian INFO»-ին[9]։
Հետագայում նրա պատմությունը տարածվում է ամբողջ աշխարհով բազմաթիվ կայքերի և լրատվական գործակալությունների միջոցով։ Սուելոն 2006 թ-ին դարձավ Գորդոն Սթիվենսոնի «Մոաբի չքավորը»[10], 2009 թ-ին Բրադ Բարբերի «զրոյական արժույթ»[11], իսկ 2010 թ-ին «KBYU’s Beehive Stories»[12] խորագրերով ինքնակենսագրական ֆիլմերի գլխավոր հերոսը։
2012 թ-ին «Riverhead/Penguin» հրատարակությունում լույս է տեսնում «Մարդ, ով հրաժարվեց փողից» (անգլ.՝ The Man Who Quit Money) ինքնակեսնագրական գիրքը, որը պատմում է Սուելոի վարած կյանքի մասին։ Այն գրվել է Մարկ Սանդենի կողմից։ Սուելոն մերժեց ընդունել գրքից ստացված գումարը և խնդրեց հրատարակողներին գիրքը անվճար տալ մարդկանց. ինչը կատարվեց գրքի գովազդային շրջագայությունների ժամանակ[13]։ Մարկ Սանդենը նկարահանեց նաև կարճամետրաժ ֆիլմ Սուելոի մասին, որը հեռարձակվեց «BBC News Online»-ով[14]։
Սուելոն համարվում է այն քիչ մարդկանցից, ովքեր կամավոր ապրում են առանց գումարի։ Այդ թվին են պատկանում նաև Հեիդեմարի Սչվերմերը, Մարկ Բոյլը և Թոմի Աստիկայնեն[15][16][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Mark Sundeen (2012). The Man Who Quit Money. p. 39.
- ↑ Американец живет без денег 12 лет (рус.). Novo News. TVNET (20 апреля 2012). Проверено 21 апреля 2012. Архивировано из первоисточника 19 сентября 2012
- ↑ Ketcham, Christopher. "Meet the Man Who Lives on Zero Dollars: Career + Money". Details. Retrieved 20 October 2011.
- ↑ Osborne, Hilary (23 July 2009). "Daniel Suelo: Free spirit or freeloader? | Money | guardian.co.uk". The Guardian. UK. Retrieved 20 October 2011.
- ↑ Sabloff, Nick (22 July 2009). "Daniel Suelo: The Man Who Survives Without Money". Huffington Post. Retrieved 20 October 2011.
- ↑ "Man Has Lived 9 Years Without Money—Social Rebel or Simply a Mooch?". Matador Network. 18 September 2009. Retrieved 20 October 2011
- ↑ "Daniel Suelo: The Modern Caveman". BBC. 29 September 2009. Retrieved 20 October 2011.
- ↑ Blevins, Jason (22 November 2009). "Moab man embraces simple life living in cave". The Denver Post. Retrieved 20 October 2011.
- ↑ Paula Rothman, de INFO Online. "´Abri mão do dinheiro há 9 anos´ – INFO Online – (25/11/2009)". Info.abril.com.br. Retrieved 20 October 2011.
- ↑ "About MONEYLESS IN MOAB Documentary by GORDON STEVENSON". Everythingahead.com. Retrieved 20 October 2011.
- ↑ "Zero Currency". Bradbarber.net. Retrieved 20 October 2011.
- ↑ "Beehive Stories | Explore Utah". Kbyutv.org. Retrieved 20 October 2011.
- ↑ "UG#647 - Making The Universe Your Employer". Retrieved 12 April 2013.
- ↑ "The American who quit money to live in a cave". BBC. Retrieved 19 April 2012.
- ↑ Stefanie Marsh, “Living without money”, The Times, 24 November 2009
- ↑ Christopher Ketcham, “Meet the man who lives on zero dollars”, Details, July 2009
- ↑ "Biography". Tomi Astikainen. Retrieved 20 October 2011.