Jump to content

Դանիել Մենդոզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Մենդոզա
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվհուլիսի 5, 1764(1764-07-05)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահվան ամսաթիվսեպտեմբերի 3, 1836(1836-09-03)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն

Դանիել Մենդոզա (անգլ.՝ Daniel Mendoza; հուլիսի 5, 1764(1764-07-05)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբերի 3, 1836(1836-09-03)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ծագումով հրեա անգլիացի բռնցքամարտիկ, 1792-1795 թվականներին բռնցքամարտի Անգլիայի չեմպիոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Մենդոզան ծնվել է 1764 թվականի հուլիսի 5-ին պորտուգալական հրեաների աղքատ ընտանիքում։ Մծացել է Լոնդոնի ամենաաղքատ և ամենավտանգավոր թաղամասներից մեկում և փոքր տարիքից ստիպված է եղել սովորել մարտարվեստ։ Ռինգում առաջին մենամարտերից հետո, որոնք հաղթում էին փոքր առավելությամբ, նա զբաղվել է պաշտպանության և հարձակման համադրության մշակմամբ, որի դեպքում մարզիկը նահանջում էր մոտ սպառնալիքի ներքո և անցնում էր հարձակման փոքր-ինչ հարմար հնարավորության դեպքում։

Մենդոզայի գլխավոր մրցակիցը Անգլիայի չեմպիոնի կոչման մեկ այլ հավակնորդ Ռիչարդ Համֆրիսն էր՝ «բռնցքամարտի ջենտլմեն» մականունով։ Մենդոզայի դեմ եզրափակիչ մենամարտում նա պարտվել է երեք ռաունդից երկու ռաունդում՝ հաղթանակը և չեմպիոնական տիտղոսն իր մրցակցին տալով։

Մենդոզան չեմպիոնական թագից զրկվել է 1795 թվականին Ջիմ Ջեքսոնի հետ մենամարտից հետո, որը հաղթանակ էր տարել նրա նկատմամբ։ Դրանից հետո նա ևս երկու անգամ փորձել է ռինգ վերադառնալ՝ 42 և 56 տարեկան հասակում, սակայն այդ փորձերը մեծ հաջողությամբ չեն պսակվել։ Մենդոզան Թոմ Օուենի հետ անհաջող մենամարտից հետո ստիպված է եղել վերջնականապես թողնել բռնցքամարտը։

Մենդոզան մահացել է 1836 թվականին պարտքային բանտում, որտեղ հայտնվել էր բիզնեսով զբաղվելու անհաջող փորձի պատճառով։ Նրան թաղել են արևելյան Լոնդոնի հրեական գերեզմանատանը։ 1970-ականներին Կույս Մարիամի քոլեջի տարածքի ընդլայնման անհրաժեշտության պատճառով բռնցքամարտիկի աճյունը վերահուղարկավորվել է Էսսեքսի ընդհանուր գերեզմանում[2]։

Մենդոզա-տեսաբան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Մենդոզան կշռում էր ընդամենը 160 ֆունտ (73 կգ), իսկ հասակը 5 ոտնաչափ և 7 դյույմ էր (170 սմ)՝ փոքր բռնցքամարտի չափանիշներով:Նա մշակել է մի համակարգ դեմքի և մարմնի պաշտպանության, կողային շարժման համար և առաջին անգամ բռնցքամարտի պատմության մեջ սկսել է կիրառել ուղիղ ձախ հարվածները հասնելու առավելությունները։ Մենդոզան իր սեփական օրինակով ապացուցել է, որ բռնցքամարտում գլխավորը ոչ թե հզոր հարվածներ հասցնելն է, այլ ռազմավարությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. «Р. Берг. «Лондон вспомнил Мендозу-еврея». Статья о боксере». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Майкл Шапиро. «100 великих евреев». Москва, изд. «Вече», 2004. С. 283-285
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Մենդոզա» հոդվածին։