Jump to content

Դ. Ն. Մամին-Սիբիրյակի գրական-հուշային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դ. Ն. Մամին-Սիբիրյակի գրական-հուշային թանգարան
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիսիմ
ՎայրՎիսիմ
Հիմնադրվել է1979
Կայքhistoryntagil.ru/people/6_222.htm
Քարտեզ
Քարտեզ

Դ. Ն. Մամին-Սիբիրյակի գրական-հուշային թանգարան (ռուս.՝ Литературно-мемориальный музей Д. Н. Мамина-Сибиряка), ռուս գրող Դմիտրի Նարկիսովիչ Մամին-Սիբիրյակի թանգարանը, որը բացվել է 1979 թվականին գրողի հոր՝ Նարկիս Մատվեևիչ Մամինի տանը, Սվերդլովսկի մարզի Վիսիմ ավանում՝ Նիժնի Տագիլ շրջակայքում։ Գտնվում է Մամին-Սիբիրյակի փողոցի թիվ 9 տանը։ Թանգարանը համարվում է «Գորնոզավոդսկի Ուրալ» միացյալ արգելոց-թանգարանի մաս։

Թանգարանը բացվել է Դմիտրի Նարկիսովիչ Մամին-Սիբիրյակի հոր՝ Նարկիս Մատվեևիչ Մամինի տանը՝ Վիսիմ ավանում, 1979 թվականին։ Գրողը ծնվել և իր մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել այդ տանը (1852-1868 թվականներ)։ Գրողի դստեր՝ Ելենա Դմիտրիևնա Մամինայի կտակի համաձայն 1946 թվականին, տանը, որտեղ ապրել է Դ. Ն. Մամին-Սիբիրյակը, բացվել է նրա անվան գրական-հուշային թանգարան, իսկ 1959 թվականին, գրողի հայրենի տանը բացվել է հիշատակի սենյակ[1]։ 1979 թվականին հուշահամալիր սենյակը վերածվել է Դ. Ն. Մամին-Սիբիրյակի տուն-թանգարանի՝ ի պատիվ ռուս մեծ գրողի։ 2002 թվականին վիսիմյան տուն-թանգարանի մեծամասշտաբ վերակառուցումից հետո բացվել է նոր ցուցադրություն։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ներառում է գրող Ն. Մ. Մամինի հոր խոհանոցը, ննջասենյակը և աշխատասենյակը։ Ինտերիերը վերստեղծվել է ըստ գրողի և նրա ընտանիքի հիշողությունների։ Հուշատան սենյակներում կախված են գրողի ծնողների՝ Աննա Սեմյոնովնայի և Նարկիս Միխայլովիչ Մամինի դիմանկարները, ինչպես նաև նրա եղբոր և ընկերների։ Հավաքածուն ներառում է գրողի բազմաթիվ նամակներ։ Թանգարանի գրական բաժնում ներկայացված են Դմիտրի Մամին-Սիբիրյակի ամենահայտնի ստեղծագործությունները։

Թանգարանում ներկայացված է նաև Վիսիմո-Շայտանսկի գործարանային ավանի կենցաղին ու պատմությանը նվիրված ցուցադրություն, որի հետ կապված է գրողի կյանքն ու աշխատանքը։ Ցուցադրությունում պահվում են գյուղի բնակիչների բնօրինակ առարկաները, հին գործիքները, XIX դարի հագուստ, ուրալցի արվեստագետների նկարներ և քանդակներ։ Տրամանկարում վերարտադրված է Վիսիմո-Շայտանսկի գործարանն ավանի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]