Դ'Ալամբերի սկզբունք
Դ'Ալամբերի սկզբունք կամ Դ'Ալամբեր-Լագրանժի սկզբունք, մեխանիկայի հիմնական սկզբունքներից, տալիս է դինամիկայի և ստատիկայի խնդիրների լուծման ընդհանուր մեթոդ, ըստ որի, մեխանիկական համակարգի կետերի վրա ազդող ակտիվ ուժերը, կապերի hակազդումները և իներցիայի ուժերը կազմում են հավասարակշռված ուժային համակարգ։ Դ'Ալամբերի սկզբունքի համաձայն, մեխանիկական համակարգի յուրաքանչյուր -րդ կետի համար , ուր -ն այդ կետի վրա ազդող ակտիվ ուժն է, -ն՝ կապերի հակազդումը, -ն՝ իներցիայի ուժը, որը մեծությամբ հավասար է կետի զանգվածի և արագացման արտադրյալին () և ուղղված է այդ արագացմանը հակառակ։ Դ'Ալամբերի սկզբունքը հնարավորություն է ընձեռնում դինամիկայի խնդիրները լուծելիս օգտագործել ստատիկայի ավելի պարզ մեթոդներ։ Այն հարմար է, հատկապես, կապերի հակազդումները որոշելիս, երբ համակարգի շարժման օրենքը հայտնի է կամ որոշվում է համապատասխան հավասարումներից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 262)։ |