Իներցիայի ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իներցիայի ուժ, նյութական կետի M զանգվածի և W արագացման արտադրյալին հավասար և արագացման հակառակ ուղղությունն ունեցող վեկտորական մեծություն։ Կորագիծ շարժման դեպքում իներցիայի ուժը կարելի է վերածել շոշափող կամ տանդենցիալ և նորմալ կամ կենտրոնախույս բաղադրիչների։ Շոշափող բաղադրիչն ուղղված է շոշափող արագացման հակառակ ուղղությամբ և հավասար է։ Նորմալ բաղադրիչն ուղղված է հետագծի կորության կենտրոնից տարված գլխավոր նորմալով և հավասար է որտեղ կետի արագությունն է, իսկ հետագծի կորության շառավիղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 343 CC-BY-SA-icon-80x15.png