Jump to content

Գրիգոր Պողպատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Պողպատյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1945(1945-09-09)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 30, 2021(2021-01-30) (75 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1968)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններնախարար

Գրիգոր Աշոտի Պողպատյան (սեպտեմբերի 9, 1945(1945-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 30, 2021(2021-01-30)), հայ պետական և քաղաքական գործիչ։ Հայաստանի Հանրապետության Կապի առաջին նախարար[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Պողպատյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով ռադիոտեխնիկի մասնագիտություն։ 1970-1982 թվականներին աշխատել է Համամիութենական էլեկտրատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ, սեկտորի վարիչ, կոնստրուկտոր, 1982-1991 թվականներին՝ «Լազերային տեխնիկա» գիտաարդյունաբերական միավորումում՝ որպես բաժնի վարիչ, գլխավոր կոնստրուկտոր։ 1991 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կապի նախարար և պաշտոնավարել է մինչև 1998 թվականը։

1988 թվականին Գրիգոր Պողպատյանն ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժմանը, մասնակցություն է ունեցել 1988 թվականի մարտին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում արտահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին[2]։

Որպես ՀՀ կապի նախարար

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ կապի նախարարի պաշտոնում Գրիգոր Պողպատյանի գործունեության ընթացքում Հայաստանի համար ստեղծվել է արբանյակային ուղիղ կապի միջոցով միջազգային կապի հնարավորություն, վերազինվել են հեռախոսակայանները, հեռագրային ցանցը, փոստային ծառայությունները, ամերիկյան TWT ընկերության հետ համատեղ հիմնադրվել է ԱրմենՏել ընկերությունը, ներդրվել են ծառայությունների նոր տեսակներ` փեյջեր, բջջային կապ[3], ստեղծվել է Ինֆոկոմ ընկերությունը, Հայաստանը ներգրավվել է հեռահաղորդակցության միջազգային կառույցներում, կազմակերպվել է 1996 թվականի Երևանում Շախմատի համաշխարհային 32-րդ Օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի 97-րդ Կոնգրեսի տեխնիկական ապահովումը, ստեղծվել և թողարկվել է ՀՀ առաջին նամականիշը։

Մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 2021 թվականի հունվարի 30-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վախճանվել է Հայաստանի Հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը
  2. «Վախճանվել է Հայաստանի Հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունվարի 30. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  3. «Մոբայլ կապը և մենք. մի տեխնոլոգիայի պատմություն». iTel.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.