Գրիգոր Միքայելյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Միքայելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Միքայելյան | |
---|---|
Ի ծնե | Գրիգոր Միքայելյան |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Գրիգոր Միքայելյան (Քիքի) (նոյեմբերի 3, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), վերացապաշտ նկարիչ, աբստրակցիոնիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Միքայելյանը՝ Քիքին, ծնվել է 1956 թվականին Երևանում[1]։ 1992 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 2008 թվականի հոկտեմբերի 9-ին «Art gallery»-ում տեղի է ունեցել «Զերո» խորագիրը կրող Քիքիի (Գրիգոր Միքայելյան) և Սև Հենդոյի (Հենրիկ Խաչատրյան- Սէվ) աշխատանքների ցուցահանդեսը[2]։ Ըստ Քիքիի զրոյից է սկսվում ու ավարտվում ճանապարհը։ Յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է հարաբերական մի կետից, որն անվանում ենք զրո։ Իրականում զրոն իմաստավորելու, սկսելու, վերջացնելու մի ճանապարհ է։
Բոբոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում կլորներ ու եռանկյունիներ էի նկարում, հետո կլորները մտան եռանկյունու մեջ, տարօրինակ բան ստացվեց, հարևանս տեսավ, ասեց՝ էս բոբո ես նկարել, էրեխեքս տենան` կվախենան։ Էդպես անունը մնաց բոբո։ - Քիքի
|
Բոբոների փիլիսոփայության հիմքում մարդն է, իսկ մարդուն և հակամարդուն նկարիչը նույնացնում է՝ համարելով, որ երկուսն էլ նույնն են։ Խորհրդային տարիներին Քիքին իր բոբոները նկարել է նկարիչների արվեստանոցներում, Լոս Անջելեսում` արվեստի փառատոներում, թատրոնում, գրադարանում, ճապոնական դպրոցում։ 2005 թվականի մայիսի 14-ին բոբոներ է նկարել Ավանգարդ-ջազ ակումբում ջազմեն Արտո Թունջբոյաջյանի նվագակցությամբ[3]։ Ըստ Քիքիի «Բոբոները» նստած են իր ու հանդիսատեսի մեջ։ Դուրս պրծնելով ու դառնալով կտավ՝ առարկայանում են ու կորցնում վերացականությունը[4]։
Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 «Գույնից իդեա-իդեայից գույն», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Անօգուտ հարցազրույց Քիքիի հետ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Մարդկանց թվում է, որ իշխանությամբ կարելի է հաղթել աշխարհը»
- ↑ «Մեղավոր եմ ես, ոչ թե աշխարհը». ասում է Քիքին
- ↑ Կատակասեր նկարիչը. բոբոներ տնտեսական դատարանում
- ↑ «Մտքի թռիչքը՝ դեպի անհունը, անհայտը, անհասանելին…»