Jump to content

Գրետա Թասլակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրետա Թասլակյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Լիբանան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 16, 1985(1985-08-16)[1] (39 տարեկան)
Ծննդավայր՝Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան
Հասակ՝173 սանտիմետր[2]
Քաշ՝58 կիլոգրամ[2]

Գրետա Թասլակյան (օգոստոսի 16, 1985(1985-08-16)[1], Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան), լիբանանահայ թեթևատլետուհի, կարճ տարածության վազքի ազգային ռեկորդակիր, համաարաբական խաղերի չեմպիոնուհի, Լիբանանի պատմության մեջ լավագույն վազորդուհի[3]։

Գրետա Թասլակյանը ծնվել է 1985 թվականին Անջարում, այնուհետև տեղափոխվել է Բեյրութ։ Հայրը ծնվել է Սիրիայում, իսկ մայրը՝ Լիբանանում։ Հոր շնորհիվ մանկուց զբաղվել է սպորտով։ Տասներկու տարեկանից դպրոցներում մասնակցել է մրցումների։ Առաջին միջազգային հաղթանակը շահել է տասնյոթ տարեկանում։ Նա Լիբանանում առաջին կին մարզիկն է, որ երեք անգամ ներկայացրել է Լիբանանը օլիմպիական խաղերում։ Նա ներկայացրել է նաև Լիբանանը ֆրանկոֆոն երկրների համաարաբական ու համահայկական խաղերում։ Նա պահպանում է 60,100, 200 և 400 մետր սպրինտերական վազքի (կարճ տարածության վազք) ազգային ռեկորդները։ 200 մետրը նա հաղթահարել է 23,32 վայրկյանում[4], իսկ 100 մետրը՝ 11,5 վայրկյանում։ 2011 թվականին արաբական երկրների թեթև ատլետիկայի 10-րդ առաջնությունում նա Լիբանանին երկու ոսկի մեդալներ է ապահովել, իսկ Ասիայի 11-րդ առաջնությունում նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ։ Գրետա Թասլակյանն այժմ հանդես է գալիս Բեյրութի «Inter-Lebanon» ակումբում։ Բացի սպորտից Գրետա Թասլակյանը փորձում է դրսևորել իրեն մոդելային աշխարհում և նկարահանվում է գովազդներում։ Գրետայի հովանավորը հանդիսանում է իր ամուսինը՝ գործարար Շահե Երևանյանը։

  • Ասիայի թեթև ատլետիկայի առաջնություն, 2011, Ճապոնիա, արծաթե մեդալ։
  • Ասիայի թեթև ատլետիկայի առաջնություն, 2013, Հնդկաստան, բրոնզե մեդալ։
  • Համաարաբական խաղեր, 2007, Եգիպտոս, երկու ոսկե մեդալ։
  • Համաարաբական խաղեր, 2011, Կատար, մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]