Jump to content

Գրական-գեղարվեստական խմբակ (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրական-գեղարվեստական խմբակ (ռուս.՝ Литературно-художественный кружок), ակումբ մտավորականների համար Մոսկվայում։ Մտավորականների առաջին ակումբներից մեկը Մոսկվայում։

Պատմական տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականից մինչև 1905 թվականը ակումբը գտնվում էր Վոզդվիժենկա փողոցի վրա։

1905 թվականից մինչև 1919 թվականը գտնվում էր Բոլշայա Դմիտրովկա փողոցի վրա, տուն 15ա։ 1909 թվականից նրա սենյակներից մեկում անցկացվում էին նաև «Սռեդա»[1] գրական խմբակի անդամների միջև հանդիպումներ։

1914 թվականին Մոսկովյան ճարտարապետական ընկերակցությունը անցկացրեց Գրական-գեղարվեստական խմբակի սեփական տան շինարարության նախագծի մրցույթ Մոսկվայի Մալայա Դմիտրովկայում։ Առաջին մրցանակը շնորհվեց ճարտարապետ Ս․ Ե․ Չեռնիշովին, այնուամենայնիվ շենքի կառուցումը այդպես էլ չի սկսվել[2]։

Ակումբը հիմնադրվել է 1899 թվականին ` գրող Ա. Պ. Չեխովի, թատրոնի ռեժիսոր Կ. Ս. Ստանիսլավսկու, Մ. Ն. Երմոլովայի, Ա. Ի. Յուժին-Սումբատովի, Ա. Ֆ. Կոնիի առաջարկով։ 1899 թվականից մինչև 1908 թվականը խորհրդի նախագահն էր Ա․ Ի․ Յուժին-Սումբատովը։

Խմբակի կազմը բաղկացած էր 3 մասից․ լիիրավ անդամներ, թեկնածուներ՝ արվեստագետներ, հասարակական գործիչներ և գիտնականներ, մրցակից անդամներ՝ փաստաբաններ, բանկիրներ, բժիշկներ, ինժեներներ և արտադրողներ։

Ակումբը պարունակում էր մեծ գրադարան, արվեստագետների դիմանկարների հավաքածու՝ պատկերված նկարիչների ՝ Ի․ Ե․ Ռեպինի, Վ․ Ա․ Սեռովի, Ն․ Պ․ Ուլյանովի, Ա․ Յ․ Գոլովինի, Ս․ Վ․ Մալյուտինի կողմից։ Խմբակը հայտնի էր իր երեքշաբթիներով, երբ հանդես էին գալիս ռուս և արտասահմանցի գրողներ, արվեստագետներ, ընթերցվում էին զեկույցներ և դասախոսություններ, տոնվում էին հոբելյաններ։ Կ․ Դ․ Բալմոնտի, Ա․ Բելովի, Մ․ Ա․ Վոլոշինի, Վ․ Ի․ Իվանովի ելույթները մեծագույն ազդեցությունն էին թողնում ունկնդիրների վրա։

Խմբակը իրականացնում էր բարեգործական աշխատանք և 1906 թվականին ֆինանսավորում է ՄԳԹ-ի ելույթները արտասահմանում։

1907 թվականին ակումբում ստեղծվեց ազատ գեղագիտության հասարակություն։ 1913 թվականից մինչև 1917 թվականը տպագրում էին «Իզվեստիան»։

1908 թվականից մինչև 1920 թվականը խորհրի նախագահն էր Վ․ Յ․ Բրյուսովը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շենքում տեղակայվեց հոսպիտալ, ակումբի ֆինանսական միջոցներով Սոկոլինյան սարի վրա կառուցվեց հիվանդանոց։

1917 թվականին խմբում կային 300 լիիրավ անդամներ, 213 թեկնածուներ և 407 մրցակից անդամներ։

1920 թվականին ակումբը փակվեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Николай Дмитриевич Телешов. «Среда». Литературный кружок
  2. Московское архитектурное общество. 1914—1916. — М.: Типография И. Д. Сытина, 1917. — С. 7.