Գուֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Goofy
Կերպարշուն
Սեռարական
ԲարեկամներՄակս Գուֆ(որդի)
ՍտեղծողՖրենկ Վեբ, Արտ Բեբիտ(անիմացիա)[1], Վոլֆգանգ Ռեյտերման(անիմացիա)[1]

Գուֆի (անգլ.՝ Goofy), մուլտիպլիկացիոն կերպար, Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմների հերոս, ստեղծված 1932 թվականին։ Գուֆին՝ բարձրահասակ մարդակերպ շուն, Միկի Մաուսի և Դոնալդ Դաքի լավագույն ընկերներից մեկը։

Կերպարի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուֆին-ոսկե սրտով հրաշալի ընկեր, անվրդով և անփույթ, Գուֆին հրապուրում է բոլորին իր անուշադրությամբ։ Նա հաճախ է թույլ տալիս սխալներ, բայց նրա խանդավառությունը, լավատեսությունը և էներգիան նրան հաջողություն են բերում։ Գուֆին-իսկական ջենտլմեն է, սպորտսմեն և պաշտում է ընկերներին։ Գուֆին ոգեշնչում է բոլորին իր հումորներով և զվարճանքով, և ինչով որ նա զբաղվում է, ժպիտ է առաջացնում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար, նա կրում է սվիտեր, շալվար, կիսակոշիկներ և սպիտակ ձեռնոցներ, բնորոշ Դիսնեյի որոշ կերպարներին։ Նա նաև կրում է բարձր գլխարկ, նման մի ճմրթված ֆեդորայի։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուֆիյի կինը մուլտֆիլմներում հայտնվել է 50-ականներին, թեպետ նրա դեմքը ցույց չեն տվել։ 1995 թվականի «A Goofy Movie» մուլտֆիլմում պարզվում է, որ նա մահացել է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Գուֆին հայտնվել է 1932 թվականի մայիսի 25-ին «Mickey’s Revue» մուլտֆիլմում[1][2]։ Դա այդ ժամանակվա Միկի Մաուսով բնորոշ մուլտֆիլմ էր, բայց մյուսներից տարբերվեց Dippy Dawg (այդպես նրան կոչեց Ֆրենկ Վեբը)-ի կերպարի հայտնվելը։ Dippy Dawg-ը էկրանին հայտնվեց ընդամենը 6 անգամ(4 անգամ 1932 թվականին և 2 անգամ 1933 թվականին)։ Կերպարի 7-երրորդ հայտնվելը եղավ «Համերգ որբերի համար» մուլտֆիլմում։ Հենց այդ ժամանակ նա առաջին անգամ կոչվեց Գուֆի անունով։

Միկի, Դոնալդ ու Գուֆի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միկիյի Սուպեր Ծառայություն» մուլտֆիլմում նշանավորվեց Միկի Մաուսի, Դոնալդ Դաքի և Գուֆիյի միաժամանակյա հայտնվումների սկիզբը կարճամետրաժ մուլտֆիլմերում։ Այդպիսի կարճամետրաժ մուլտֆիլմերում սովորաբար Միկին, Դոնալդը և Գուֆին միասին էին կատարում աշխատանքը։ Նման սյուժեների լավ օրինակներ են ծառայում «Ժամացույց սրբողները» և «Միայնակ տեսիլքներ»-ը։

«Բևեռային որսորդներ»-ը եղավ առաջին մուլտֆիլմը, որտեղ կային մենակ Դոնալդն ու Գուֆին։ Միկին նորից վերադարձավ խումբ «Կետորսները» կարճամետրաժ մուլտֆիլմում։ Այդ մուլտֆիլմը, ինչպես նաև «Միկի Մաուսի Բուքսիր»-ը, եղան այդ ժամանակվա վերջին պատմությունները, որտեղ Միկի Մաուսը, Դոնալդ Դաքը և Գուֆին հայտնվեցին երեքով։

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Գուֆին գլխավոր դեր է խաղացել 1939 թվականի «Գուֆի և Վիլբեր» մուլտֆիլմում։ Պատմությունը հիմնված է այն փաստերի վրա, թե ինչպես է Գուֆին ձկնորսություն անում մորեխի հետ։

Սերիաներ «Ինչպես»[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Պինտո Կոլվիգը, 1932 թվականից Գուֆիի ձայնավորողը հեռացավ Դիսնեյ ստուդիայից, թողնելով իր կերպարը առանց ձայնի։ Լեոնարադ Մալտինի խոսքերով, հենց դա հանգեցրեց «Ինչպես» սերիաների հայտնվելուն (Ինչպե՞ս խաղալ բեյսբոլ, Ինչպե՞ս պետք է լողալ և այլ), որտեղ Գուֆին գործնականորեն չէր խոսում, իսկ պատմությունը վարում էր հեղինակը։ Այդ մուլտֆիլմերում Գուֆին բացարձակ անհմտորեն ցույց էր տալիս, թե ինչպես տարբեր գործողություններ կատարել- դահուկներով սղալուց և ֆուտբոլից մինչև քուն։ Այդ սերիաները այնպիսի հաջողության հասան, որ դարձան Գուֆիյի մասին կարճամետրաժ մուլտֆիլմների հիմնական ձևաչափը մինչև մեր օրերը («Ինչպես միանալ տնային կինոթատրոնին», 2007)։

1944 թվականին Կոլվիգը վերադարձավ Դիսնեյ ստուդիա և շարունակեց կերպարի ձայնավորումը մինչև 1965 թվականը։

Գուֆիի մասնակցությամբ մուլտֆիլմերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գուֆի և Վիլբեր (1939)
  2. Գուֆի օդաչուն(1940)
  3. Դահուկներով սահելու արվեստը (1941)
  4. Ինքնապաշտպանության արվեստը (1941)
  5. Ինչպե՞ս խաղալ բեյսբոլ (1942)
  6. Օլիմպիական չեմպիոնը (1942)
  7. Ինչպե՞ս պետք է լողալ (1942)
  8. Ձկնորսության դասեր (1942)
  9. Հաղթանակ մեքենաների նկատմամբ (1943)
  10. Ինչպե՞ս դառնալ նավաստի(1944)
  11. Ինչպե՞ս խաղալ գոլֆ (1944)
  12. Ինչպե՞ս խաղալ ֆուտբոլ (1944)
  13. Խնդիրներ վագրի հետ (1945)
  14. Աֆրիկյան օրագիր (1945)
  15. Հոկեյական կրքեր (1945)
  16. Օրվա ասպետ (1946)
  17. Կրկնակի վարում (1946)
  18. Որս առանց կանոնների (1947)
  19. Մրցարշավներ (1948)
  20. Բաղնիքի օր (1948)
  21. Թենիսի ռակետա (1949)
  22. Մոտորային կիրք (1950)
  23. Ինքնաշեն տունը (1951)
  24. Դիետայի ենք նստում (1951)
  25. Հայրերը նույնպես մարդ են (1951)
  26. Չ՛ծխել(1951)
  27. Մարդու լավագույն ընկերը (1952)
  28. Ուսուցիչները նույնպես մարդ են (1952)
  29. Երկու շաբաթյա արձակուրդը (1952)
  30. Ինչպե՞ս լինել դետեկտիվ (1952)
  31. Ինչպե՞ս սովորել պարել (1953)
  32. Ինչպե՞ս քնել (1953)
  33. Ջրային մոլուցք (1961)
  34. Գուֆին ավտոմայրուղում (1965)
  35. Գուֆիյի արձակուրդները (1995)
  36. Երեք հրացանակիրները։ Միկի, Դոնալդ և Գուֆի (2004)
  37. Ինչպես միանալ տնային կինոթատրոնին (2007)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուֆին 1980 թվականի Օլիմպիական խաղերին պաշտոնապես եղել է Ֆրանսիայի հավաքականի թալիսմանը, նաև 1983 թվականի Ուիմբլդոնի թենիսի երիտասարդական առաջնության թալիսմանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Goofy — Personnages Disney (ֆր.)
  2. Dave Smith Disney A to Z: The Updated Official Encyclopedia. — С. 369. — ISBN 0786863919
  3. Միկի Մաուս | Կերպարներ | Ծանոթանալ Գուֆիյի հետ(ռուս.)