Գուանիդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուանիդին

Գուանիդին, կարբամիդին, , անգույն, խոնավածուծ բյուրեղներ են։ Հալման ջերմաստիճանը' 50 °C։ Օդում կլանում է ։ Թթուների հետ առաջացնում է ջրում լավ լուծվող աղեր։ Հիդրոլիզվում Է՝ վերածվելով միզանյութի և ամոնիակի։ Գուանիդին (կամ նրա աղերը) ստանում են ցիանամիդի և ամոնիակի (կամ ամոնիակի համապատասխան աղի) փոխազդմամբ։ Գուանիդինի աղերը կիրառվում են արդյունաբերության մեջ․ դինիտրատը որպես պայթուցիկ նյութ, ֆոսֆատը՝ գործվածքին կրակապաշտպաև հատկություն տալու համար, կարբոնատը՝ մակերնութային ակտիվ նյութերի սինթեզում։ Գուանիդինը մտնում է գուանինի, կրելաոքլնի, արգինինի, ստրեպտոմիցինի բաղադրության մեջ։

Գուանիդին


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 239