Գոնդոլ (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Գոնդոլ (իտալ.՝ gondola),
- Գոնդոլ - հարթ հատակով, ձնավոր բարձր ծայրամասերով միաթի մակույկ։ Տարածված է, գլխավորապես, Վենետիկում (աղբյուրներում հիշատակվում է 11 դարի վերջից)։ Միջին երկարությունը 10 մ Է, լայնությունը՝ 1,3 մ։ Գոնդոլը թիավարում է մեկ գոնդոլավար, նավախելի վրա կանգնած՝ դեմքով դեպի շարժման ուղղությունը։ Ունի ուղևորների խցիկ կամ ծածկ։ Ժամանակակից գոնդոլներն օգտագործվում ևն զբոսանքների համար։
- Գոնդոլ - երկաթուղային, հորիզոնական հարթ հատակով ինքնադատարկվող կիսավագոն։ Տես Վագոն։
- Գոնդոլ - թռչող ապարատի, օդապարիկի խցիկ՝ անձնակազմը, սարքավորումը և բալաստը տեղավորելու համար։ Ստրատոստատներում օգտագործում են մետաղից կամ պլաստմասսայից պատրաստված հերմետիկ գնդաձև գոնդոլներ՝ ուռենու շիվերից պատրաստված կամ պնևմատիկ մեղմիչով։ Կիսակոշտ և կոշտ դիրիժաբլների շրջահոս ձն ունեցող՛ մետաղե գոնդոլներն ամրացնում են նրանց իրանին։ Ներքևից գոնդոլի վրա տեղակայում են պնևմատիկ մեղմիչ կամ ինքնաթիռի շասսիի տիպի եռանիվ շասսի։
![]() |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 157)։ ![]() |